Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կանադայի վարչապետին

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին: Այս մասին հաղորդում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Խորապես ցնցված եմ Նոր Շոտլանդիա նահանգում տեղի ունեցած վայրագ հանցագործության լուրից, որը 16 անմեղ զոհերի պատճառ դարձավ: Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ձեզ և Կանադայի բարեկամ ժողովրդին այս աներևակայելի բռնարարքի կապակցությամբ, որը պատուհասած COVID-19 համավա­րակի դեմ պայքարի օրերին ցնցեց բոլոր կանադացիներին:

Խնդրում եմ զոհվածների ընտանիքներին և մտերիմներին փոխանցել սփոփան­քի իմ խոսքերը՝ մաղթելով համբերություն և տոկունություն»,- նշված է վարչապետի հեռագրում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով