«Մուլտի գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանը կալանավորվեց.168.am

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ԱԱԾ քննչական մարմնի միջնորդությունը և «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի նկատմամբ խափանման միջոց ընտրեց երկամսյա ժամկետով կալանավորումը: Դատարանը նաև բավարարել է Ս. Առուստամյանի պաշտպանի միջնորդությունը և ոչ իրավաչափ է ճանաչել ապրիլի 23-ին ԱԱԾ աշխատակիցների կողմից Առուստամյանի ձերբակալությունը: Տեղեկությունը 168.amին փոխանցեց Սեդրակ Առուստամյանի փաստաբան Հովիկ Սուքիասյանը:

Հիշեցնենք, որ դատարանը  Առուստամյանին ձերբակալելու դեմ որոշման փաստաբանի միջնորդության քննությունը սկսել էր երեկ: Այսօր դատարանը նաև քննել էր քննչական մարմնի՝ Առուստամյանին կալանավորելու միջնորդությունը:  «Մուլտի գրուպ» ընկերության տնօրենն արդեն հարցաքննվել է և չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տեղեկացնենք, որ Սեդրակ Առուստամյանի ձերբակալության մասին տեղեկությանը զուգահեռ՝ լուրեր շրջանառվեցին, թե այն գործը, որի շրջանակներում ձերբակալվել է Առուստամյանը, առնչվում է ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին:

Առուստամյանի փաստաբանը քրեական գործի մանրամասների մասին խոստացավ ներկայացնել ավելի ուշ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանին մեղադրանք էր առաջադրվել ևս երկու քրեական գործով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասն`սկզբնաղբյուր  կայքում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով