Մոսկվայում մահացել է օրերս կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացված հայազգի ֆիզիկոս, պրոֆեսոր Միշիկ Ղազարյանը

Մոսկվայում մահացել է հայազգի գիտնական, ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Միշիկ Ղազարյանը: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջը:

Նշենք, որ գիտնականն օրերս հոսպիտալացվել էր կորոնավիրուսի կասկածով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մեծ ցավով տեղեկացնում ենք, որ 72 տարեկանում մոսկովյան «Նովոմոսկովսկիյ» բժշկական կենտրոնում մահացել է հայտնի գիտնական, պրոֆեսոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Միշիկ Ղազարյանը: Դեսպանատան անունից սրտանց ցավակցում ենք հայտնի գիտնականի հարազատներին ու մտերիմներին:

Միշիկ Ղազարյանը ֆիզիկոս էր և համարվում է սպեկտորի տեսանելի շրջանի համար ամենավառ իմպուլսային լազերի ստեղծողը: Այդ հայտնագործության համար նա 1980 թվականին արժանացել է ԽՍՀՄ պետական պարգևի: Մինչ մահը Ղազարյանն աշխատում էր Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտում»,-ասված է դեսպանատան տեղեկագրում:

Դեսպանատունը տեղեկացնում է, որ ավելի վաղ նույն կլինիկայում մահացել է նրա կինը՝ բժշկական գիտությունների դոկտոր Արփիկ Հասրաթյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով