«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է կառավարության որոշմանը, որը վերաբերում է վարակակի քաղաքացիների տեղորոշման մեխանիզին: Գրառման մեջ ասվում է.
Երեկ հրապարակված կառավարության 461-Ն որոշումը, որը, «օրենք-1984»-ի ընձեռած հնարավորությունների շրջանակում, նախատեսում է «կոնտակտավորների» նկատմամբ վերահսկողություն հաստատելու մեխանիզմ, բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Հարցերի փոքր մասը՝ ստորև.
1/ «461»-ի ռեժիմը ի վերջո անձի ֆիզիկական ազատության իրավունքի նկատմամբ միջամտություն ենթադրու՞մ է, թե՞ միայն տեղաշարժման ազատության։ Կառավարությունը միտումնավոր օգտագործում է այնպիսի ձևակերպումներ, որոնք թվացյալ վերաբերվեն միայն «ազատ տեղաշարժի» տիրույթին, մինչդեռ ակնհայտ է, որ գործ ունենք ֆիզիկական ազատության իրավունքի հետ։ Այդ դեպքում՝ ու՞ր է դատական պաշտպանության արդյունավետ մեխանիզմը՝ համաձայն Սահմանադրության 27 հոդվածի 5-րդ մասի։ Բացատրեմ «մարդկային» լեզվով։ Ինձ զանգում-հրահանգավորում են ինքնամեկուսանալ, որովհետև իբրև շփվել եմ վիրուսակիր Ա-ի հետ։ Ես էլ պնդում եմ, որ չեմ շփվել։ Ո՞րտեղ և ի՞նչ մեխանիզմով կարող եմ պաշտպանել իմ իրավունքները, եթե ո՛չ կարգ կա սահմանված, ո՛չ էլ՝ ինձ հիմնավորված որոշում հանձնելու պահանջ։
2/ Ինչու՞ է «սանկցիան» ուղիղ 14 օր ինքնամեկուսացում։ Փաստացի տարբերություն չկա՝ հիմք հանդիսացած կոնտակտը եղել է 1 թե 10 օր առաջ։ Դա նորմա՞լ է։
3/ Ինչու՞ «461»-ի ռեժիմով ինքնամեկուսացածներին չի տրվել թեստավորման իրավունք։ Ինչու՞ պետք է մարդը 14 օր փաստացի ազատությունից զրկվի, այլ ոչ թե օրինակ 3-օրյա ժամկետում թեստավորվի ու ըստ այդմ՝ հանգիստ թողնվի կամ ուղարկվի բուժման։ Թեստերը միայն «ընտրյալների՞» համար են, իսկ հասարակ մարդիկ պիտի 14 օր մնան անորոշության մե՞ջ։
4/ Ովքե՞ր են պետական ծառայող չհանդիսացող ու ոչ մի ողջամիտ ցենզի ոչ ենթակա այն անձինք, ում տրվելու է հասանելիություն՝ ԲՈԼՈՐԻՍ՝ վարչապետից մինչև ԶՈւ շարքային, տեղաշարժի ու զանգերի մասին ամբողջական տեղեկատվությանը։ Ու՞ր են այդ տեղեկատվությունը հակապետական, քաղաքական, խմբային կամ անձնական շահերից դրդված՝ չչարաշահելու գործու