Մի շարք ոլորտներ կսկսեն աշխատել, իսկ աշխատակիցներին տեղափոխելու ծախսը կհոգա գործատուն. հանրային տրանսպորտը չի աշխատի. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 11-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերով  հայտնեց, որ Կառավարության և պարետատան արտակարգ քննարկումների  արդյունքում եկել են այն եզրահանգման, որ արտակարգ դրության ռեժիմը պետք է երկրաձգել ևս 30 օրով:

Վարչապետը, սակայն, նշեց, որ  այս երեսնօրյա ժամկետի համար նախկինում գործող որոշ սահմանափակումներ կհանվեն, քանի որ խնդիր է դրված՝ նաև հնարավորինս պահպանել երկրում տնտեսական կյանքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Երկուշաբթի օրվանից մի շարք գործունեություններ կլինեն թույլատրված: Ամբողջությամբ թույլատրված է լինելու գյուղատնտեսությունը, անտառային տնտեսությունը, ձկնորսությունը, ձկնաբուծության ոլորտի գործունեությունը, հանքարդյունաբերությունը և բաց հանքերի շահագործումը, էլեկտրականություն, գազ, գոլորշի, ջրամատակարարում, թափոնների կառավարում և վերամշակում, կոյուղի, փոխադրումներ և պահեստային գործունեություն, ֆինանսական և ապահովագրական գործունեություն, պետական կառավարում, պաշտպանություն և սոցիալական ապահովություն, առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկում, ոլորտների գործունեություն, ինչպես նաև օտարերկրյա կազմակերպությունների աշխատանքը: Նաև որոշում ենք կայացրել ապրիլի 13-ից թույլատրել ամբողջությամբ բացօթյա շինարարական և ծխախոտային արտադրանքների գործունեությունը»,- ասաց  վարչապետը:

Ըստ կառավարության ղեկավարի՝ ապրիլի 20-ից սահմանափակումները կվերացվեն նաև այլ ոլորտներում:

«Մենք կբացենք հագուստի արտադրությունն ու տնտեսական խանութների գործունեությունը, ինչպես նաև գիտական հետազոտություն և մշակում ոլորտը: Ամենառիսկային խումբը հագուստի արտադրության և տեքստիլ ոլորտն է, որովհետև մեր այսօրվա մեծ թվերը՝ մոտ 1000, մեծ մասը եղել է տեքստիլ արտադրությունից: Առաջիկայում խորհրդակցություններ կանենք, թե մենք ինչ կանխարգելիչ գործողությունների  պետք է դիմենք, որ կարողանանք անվտանգ կազմակերպել արտադրությունը»,- ասաց վարչապետը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև հանրային տրանսպորտի աշխատանքի մասին և նշեց, որ այն առաջիկա շրջանում ընդհանրապես կարգելվի, որովհետև ամենամեծ ռիսկայնությունն ունի հենց այդ ոլորտը:

«Իսկ այն ոլորտները, որոնք աշխատելու են, տրանսպորտային ծախսերը պետք է հոգան գործատուները: Միջմարզային երթևեկությունն էլ է արգելվելու: Տաքսիների գործունեությունը շարունակվելու է, ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներինն  ու  անձնական փոխադրումներինը՝ ևս»,- ասաց նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով