ԼՏՊ-ի քաղաքական վերակենդանացման ապարդյուն փորձը

Նիկոլ Փաշինյանի կապը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ նորություն չէ և գաղտնիք էլ չէ, մանավանդ որ գրեթե բոլորի համար էլ Փաշինյանը Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է: Ինքը Փաշինյանը հասարակական այդ ընկալման մասին շատ լավ գիտի, դրա համար էլ վերջին շրջանում ամեն կերպ փորձում է հեռավորություն ցույց տալ իր և առաջին նախագահի միջև՝ նույնիսկ երբեմն հրապարակային ոչ սուր քննադատություններ հնչեցնելով ԼՏՊ-ի հասցեին: Եվ կարծես թե որոշ ժամանակ նրա մոտ դա ստացվում էր, համենայն դեպս իր ընտրազանգվածի վրա նման տպավորություն էր փորձում թողնել:

Սակայն Տեր-Պետրոսյանի երեկվա հայտարարությունը ուղղակիորեն հարված հասցրեց Նիկոլ Փաշինյանին, ԼՏՊ-ն իր հայտարարությամբ բացահայտորեն պաշտպանելով Փաշինյանին ու թիրախավորելով երկորդ և երրորդ նախագահներին ու վերջիններիս համախոհներին՝ փաստացի բացահայտեց իր ու Փաշինյանի կապը և հօդս ցնդեցրեց գործող վարչապետի այն բոլոր ջանքերը, որոնք ուղղված էին այդ կապը ցույց չտալուն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսքանից հետո արդեն կարելի է ասել, որ ներկայիս իշխանությունը Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության ռեինկարնացիան է: Հետաքրքիրն այն է, որ ԼՏՊ-ի հայտարարության արձագանքների ճնշող մեծամասնությունը խիստ բացասական է, հասարակության մեծ մասը, նույնիսկ Փաշինյանի կողմնակիցների զգալի մասը, ատելությամբ է լցված դեպի առաջին նախագահը, և դա ունի իր օբյեկտիվ պատճառները:

90-ականների դժոխքը վերապրած մարդկանց հիշողությունն անհնար է ջնջել և անհնար է մոռացնել տալ սովը, աղքատությունը, փայտի ու նավթի վառարանները, մոմի լույսի տակ դաս սովորելը, կտրոնով հացը ու դրա հերթերը և բազում նման դժոխային բաները, որ եղել են մեր կյանքում: Մի ամբողջ սերունդ զրկվեց իր երիտասարդությունից, և դա գալիս էր ոչ թե պատերազմից, այլ ԼՏՊ-ի հանցավոր վարչակազմի գործունեությունից, նրանց կողմից իրականացված՝ երկրի թալանից ու տնտեսության ամբողջովին կազմաքանդումից:

Երեկվա հայտարարությունից հետո մարդիկ վերհիշեցին այս ամենը և արդյունքը տեսանք բոլորս, արդյունքը կտեսնի նաև Նիկոլ Փաշինյանը՝ իր վարկանիշի էլ ավելի անկման տեսքով: Մյուս կողմից սա ցույց է տալիս, որ գործող վարչապետի համար այսօր իրավիճակը այն աստիճանի ոչ նպաստավոր և անհուսալի է, որ նույնիսկ ԼՏՊ-ն չկարողացավ ստվերում մնալ և փորձեց ինչ-որ բանով օգտակար լինել, թեև ստացվեց հակառակը: Կարծում եմ, ԼՏՊ-ն նաև զգաց այն վտանգը, որ կարող է լինել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԱԺ-ի ապրիլյան պատերազմի հարցերով հանձնաժողով ներկայանալու արդյունքում: ԼՏՊ-ն լավ հասկացավ, որ եթե այնտեղ Սերժ Սարգսյանը խոսի, ապա շատ բաներ կարող են բացահայտվել, և բացահայտվել ոչ ի օգուտ գործող իշխանությունների, և միգուցե հենց այդ նպատակով Տեր-Պետրոսյանն իր առաջարկներից մեկը դարձրեց այդ հանձնաժողովի աշխատանքները սառեցնելը, ինչը վատ ընդունվեց Անդրանիկ Քոչարյանի կողմից և վերջինիս առիթ տվեց ԼՏՊ-ի կողմից ինչ-որ գործարքի մասին անհիմն ենթադրություն հնչեցնելու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինրչևէ, արդյունքում Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական վերակենդանացման փորձը ապարդյուն էր, իսկ Փաշինյանի գահավիժող վարկանիշը այս հայտարարությունից հետո էլ ավելի կգահավիժի:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով