«Լենա Նազարյանի այսօրվա մտքի փայլատակումը,ժամանակին մարդկանց կողմից նրանց կուրորեն աջակցելու արդունքն է».Վահան Բաբայան

Լենա Նազարյանի այսօրվա մտքի փայլատակումը,ժամանակին մարդկանց կողմից նրանց կուրորեն աջակցելու արդունքն է

Փաշինյանը ժամանաին ասում էր,որ այդ ի՞նչ եք արել երկրի համար,որ ուզում՞եք պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնեք և ԱԺ ամբիոնից ինքնամոռաց
քննադատում էր նախկին իշխանությանը:
Այսօր կառավարությունը պարգևավճարների սկանդալների կիզակետում է և նրանք բացահայտ ծաղրում են մեր քաղաքացիներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ այսօր իրենց համար կես միլիոն դրամ աշխատավարձը պարզվում է քիչ է,բայց ուսուցիչը,դասախոսը,բժիշկը կարող են կոպեկներ ստանալ,քանի որ նրանք նախարար չեն:Թոշակառուն էլ պետք է բավարարվի մի քանի հազար դրամ իր թոշակի ավելացումով և փառաբանի Նիկոլին ու շնորհակալ լինի:
Ես միայն ուրախ եմ ,որ մարդիկ արդեն տեսնում են էս թավշյա թիմի իրական դեմքը,նրանց ցանկությունները և ախորժակը:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով