«Լավ կանեք ինքնամեկուսանաք էդ հանձնաժողովներով և ձեր ամբողջ խունտայով, մեկ ա՝ շուտով ժողովուրդն է ձեզ քաղաքականապես մեկուսացնելու».Միքայել Գրիգորյան

Էդ հատուկ քննիչ հանձնաժողովը ավելի լավ ա դնի՝ «ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՊՐԻԼ» ֆիլմը դիտի: Գիտեմ՝ երկար ֆիլմ է, գիտեմ՝ կձանձրանաք, բայց ուժ գտեք ձեր մեջ և դիտեք…

Ախր, ձեր գրեթե 0-ական վարկանիշը էս նեղ մաջալին փրկելու տեղը ավելի լավ ա մտածեք, թե էս ամեն ինչից հետո երկիրը ո՞նց եք կարգի բերելու: Էդ հանձնաժողովները ստեղծելու փոխարեն՝ դուրս եկեք փողոց (անպայման թերթիկը լրացված) և հարցրեք, թե ձեր մասին ի՞նչ կարծիք ունեն մարդիկ, իրական մարդիկ, ոչ թե էժան, վատ սարքած ֆեյքեր (հիմնականում՝ պատկառելի տարիքի կանանց նկարներով):

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախագահին հրավիրողներին էլ, կարծում եմ, պետք ա ուղղակի սովորական հայելի փոխանցել որպես նվեր, որ միշտ նայեն և հիշեն, որ իրանք էդքան արած չունեն՝ Սերժ Սարգսյանին հրավիրեն և հարցեր տան՝ էն իրանց սիրած պարզաբանում պահանջող դիլետանտական հայացքով: Նախագահի հետ նկարվելու համար են նույնիսկ շատ փոքր…
Ախր, ես ուղղակի չեմ հասկանում՝ դուք իսկականից չե՞ք գիտակցում, որ սպառվել եք և ոչ մի հանձնաժողով ի զորու չէ ձեր վարկանիշը փրկելու, տանուլ եք տվել ամեն ինչ, ամեն-ամեն ինչ: Չկա մի ոլորտ, որտեղ կարող եք դրական ցուցանիշներով հպարտանաք: Դե, հա, պարզ ա, հիմա պնդում եք, թե կորոնավիրուս ա և ամբողջ աշխարհում ա ճգնաժամ, բայց հավատացեք մարդիկ էդ ձեր դիլետանտական, սուտ կտերը էլ չեն ուտում, մարդիկ ուղղակի նայում են հարևան Վրաստանին և հասկանում են, որ դուք բոլորին խաբում եք: Լավ կանեք ինքնամեկուսանաք էդ հանձնաժողովներով և ձեր ամբողջ խունտայով, մեկ ա՝ շուտով ժողովուրդն է ձեզ քաղաքականապես մեկուսացնելու՝ ընդմիշտ։

Միքայել Գրիգորյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով