«Կոճակները միմյանցից չտարբերող Ռուբինյանը ասումա, թե նախկինում եղել են բանակցություններ, երբ Սերժ Սարգսյանը պատրաստ է եղել տարածքային զիջումների հետագայում կարգավիճակի ճանաչման դիմաց».Նատալյա Սաղիյան

Էն կոճակները միմյանցից չտարբերող Ռուբինյանը ասումա, թե նախկինում եղել են բանակցություններ, երբ Սերժ Սարգսյանը պատրաստ է եղել տարածքային զիջումների հետագայում կարգավիճակի ճանաչման դիմաց:

Հիմա այս անմեղսունակին ի՞նչ անվանենք… Հատուկ թավշյա էյֆորիայի տակ մնացածների համար գրում եմ՝ գոնե 2008-2018 թվականների միջև ընկած ժամանակահատվածում անվտանգության գոտու որևէ տարածքների զիջման հարցի շուրջ խոսակցությունները հնարավոր են համարվել ՄԻԱՅՆ Արցախի անկախ կարգավիճակը Ադրբեջանի կողմից ընդունելուց և հաստատելուց հետո:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քանի որ Ադրբեջանը մշտապես և համառորեն հրաժարվել է ընդունել Արցախի անկախ կարգավիճակը, ապա զիջման հարցի շուրջ խոսակցություններ, կոնսուլտացիաներ, բանակցություններ հնարավոր չէ պատկերացնել: Սա ամենևին չի նշանակում, որ 1998-2008 ժամանակահատվածում մենք ունեցել ենք այլ դիրքորոշում, ուղղակի ես այդ ժամանակահատվածը չեմ ուսումնասիրել:

Իսկ այ մինչև 1998 թվականը, հաստատ կարող եմ պնդել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակ մեր հայրենիքի իշխանության դիրքորոշումը Արցախի հիմնահարցի շուրջ եղել է նույնքան հակահայկական և պարտվողական, որքան հիմա է:

Ռեֆորմիստների կուսակցության խորհդրի անդամ  Նատալյա  Սաղիյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով