Կորոնավիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից.Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսի շրջանառությունը, որպես այդպիսին, դուրս է եկել վերահսկողությունից, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Չենք կարող համարել, որ կորոնավիրուսի տարածումը կանգնում ու 100 % մարում է, որովհետև, եթե առաջ մենք, օրինակ, 50 դեպք ունեինք մի աղբյուրից, օրինակ՝ մի մեծ արտադրամասից 50 աշխատող, հիմա ունենում ենք 16, 20, 30 դեպք, բայց 10 կամ 20 տարբեր աղբյուրներից։ Հետևաբար վիրուսի շրջանառությունը, որպես այդպիսին, դուրս է եկել վերահսկողությունից», – ասաց Թորոսյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա նկատեց, որ անկախ ամեն ինչից՝ իրենց խնդիրը մնացել է նույնը՝ ամեն հնարավոր դեպքը գտնել, թեստավորել, հաստատել, մեկուսացնել շրջանակը, բուժել և առողջացած դուրս գրել։

«Այդ գործողությունը մենք պետք է անենք այնքան, քանի դեռ ուժ ունենք, երբ կլինենք ուժասպառ ազգովի, երկրով մեկ, այդ ժամանակ որոշ գործողություններ արանքից կհանենք։ Կթողնենք մենակ թեստավորումն ու բուժումը, մեկուսացումը չենք անի, որովհետև արդեն անիմաստ կլինի, տարածումն արդեն շատ-շատ մեծ կլինի։ Այս համատեքստում է պետք նայել բոլոր սահմանափակող միջոցառումների հանելը, խստացնելը, փոխելը և ոչ թե պարզապես թվերը», – հավելեց նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով