Կորոնավիրուսի մասին այսօր տարածում ստացած դավադրության տեսություններն այնքան անհեթեթ են, որ դժվար է պատկերացնել, թե որեւէ մեկը կարող է վերջիններիս լուրջ վերաբերել

Գերմանական Der Tagesspiegel պարբերականը գրում է. Կորոնավիրուսի մասին դավադրության տեսությունները գնալով ավելի շատ են վտանգում մարդկանց կյանքը եւ թշնամանք սերմանում։ Որոշ ինքնուս բժշկողներ խորհուրդ են տալիս ընդունել սպիտակեցնող միջոցներ, որպեսզի պաշտպանվենք վարակից։ Ոմանք էլ ասում են, թե վարակ ընդհանրապես չկա. Այս ամենը հորինվել է, որպեսզի ստրկացնեն մարդկությանը։ Կամ էլ որպեսզի շեղեն մարդկության ուշադրությունը տնտեսական ճգնաժամից։

Կորոնավիրուսի մասին այսօր տարածում ստացած դավադրության տեսություններն այնքան անհեթեթ են, որ դժվար է պատկերացնել, թե որեւէ մեկը կարող է վերջիններիս լուրջ վերաբերել։ Բայց նման բովանդակության տասնյակ հազարավոր հաղորդագրություններ սփռված են սոցցանցերում։
Դավադրության տեսությունները անմիջական վտանգի են ենթարկում դրանց հավատացող մարդկանց, ինչպես նաև ատելություն են սերմանում բուժաշխատողների նկատմամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինքնուս բժշկողներից մեկն առաջարկում է մի քանի հարյուր եվրոյի դիմաց հեռահար բուժում ինտենսիվ մտածողության զարգացման միջոցով։ Այդ բժշկողը, որն իրեն անվանում է «հոգևոր վիրաբույժ» մարդկանց կոչ է անում փակցնել թերթիկներ, որոնց վրա պետք է գրված լինի «537354» թվերը։ Նա պնդում է, որ ստացել է այդ «կախարդական բանաձևը անտեսանելի աշխարհի արարածներից»։ Այդ կինը խորհուրդ է տալիս փակցնել այդ թվերով թերթիկները մարդաշատ հասարակական վայրերում։ Մեկ այլ «բժշկող» կասկածի տակ է դնում այդ բանաձևը և պնդում, որ կորոնավիրուսից պաշտպանվելու ճիշտ թվային կոմբինացիան «4986489» է։
Դավադրության տեսության այլ կողմնակիցներ պատահական չեն համարում այն, որ Covid-19-ը տարածվել է չինական Ուհան քաղաքում։ Ի վերջո այնտեղ են գտնվում մեծաքանակ նոր սերնդի բջջային կապի 5G աշտարակներ։ Նրանց կարծիքով ախտանիշներն առաջացնում են ճառագայթումը, իսկ վիրուս, որպես այդպիսին, գոյություն չունի։ Այդ դեպքում ինչու է համավարակը տարածում գտել այնպիսի երկրներում որտեղ չկա 5G տեխնոլոգիա, օրինակ Իրանում, նրանք չեն մանրամասնում։ Մեծ Բրիտանիայում 5G-ի քննադատները վերջին օրերին այրել են կապի աշտարակներ։ Թեև մինչև Կորոնավիրուսի համաճարակը, որպես վնաս ներկայացվում էր մազաթափությունը և մաշկի այտուցը։ Այժմ այդ ախտանիշների մասին չի խոսվում։

Որոշ տեսաբանների կարծիքով համաճարակը նախապես ծրագրվել է «չար ուժերի» կողմից «նոր աշխարհակարգ» ստեղծելու նպատակով։ Դրա նպատակն է իբր մարդկությանը ստրկացնելը։ Այդ նպատակին պիտի ծառայեն իբրև մասսայական պատվաստումները, կանխիկ գումարի վերացումը, տեղաշարժի արգելքն ու այդ ամենը պետք է դիտարկվի որպես կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումներ։ Այդ գաղափարը տարածված է աջ ծայրահեղական շրջանակների եւ հատկապես հակասեմիտների շրջանում։ Նրանք գտնում են, որ այս ամենի հետեւում կանգնած են հրեաները կամ Իսրայելի կողմնակիցները։

«Գիտակցության հետազոտող ինքնակոչ մասնագետ Բրունո Վյուրտենբերգերի նման մարդիկ հակառակը, կարծում են, որ ներկայում աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները դրական ազդեցություն ունեն։ Նրա կարծիքով կառավարելի քաոսն օգտագործվում է, որպեսզի «չար կառավարիչները» և նրանց թիկունքին կանգնածները զրկվեն իշխանությունից: «Բարի ուժերն» էլ, որոնք ձեռնարկել են այս գործընթացը, ստեղծում են միաժամանակ սիրո վրա հիմնված արդար համակարգ, որտեղ ոչ ոք սովի չի մատնվի ու չեն լինի պատերազմներ։ Այս տեսության ապացույց են հանդիսանում ցանկացած նոր լրատվական հաղորդագրություն այն մասին, որ այս կամ այն քաղաքական գործիչն ինքնամեկուսացվել է։ Ըստ տեսության կողմնակիցների նա վարակված չէ, պարզապես լինելով «չար էլիտայի» ներկայացուցիչ արդարացիորեն զրկվել է ազատությունից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հակասեմիտների կարծիքով էլ հրեաները ընտրողական տարածել են վարակը, որպեսզի վնաս հասցնեն իրենց թշնամիներին, կամ կեղծ լուրեր են տարածել գոյություն չունեցող վարակի հարուցիչի վերաբերյալ, որպեսզի խուճապ առաջացնեն և մարդկությանը իրենց վերահսկողության տակ վերցնեն։ Լուրերն այն մասին, որ իսրայելական գիտնականներն ինտենսիվ աշխատանք են տանում դեղամիջոց ստեղծելու ուղղությամբ նույնպես տեսաբանների կողմից դիտվում է որպես հրեաների մեղավորության ապացույց. Իբրև, ով առաջացրել է վարակը, նա էլ «կախարդանքի» միջոցով ստեղծում է դեղամիջոցը։ Աջ ծայրահեղականները կոչ են անում հատուկ հազալ հրեաների վրա, որպեսզի վերջիններս վարակվեն։

Քրիստոնեական որոշ աղանդների քարոզիչների կարծիքով համավարակը հանդիսանում է Աստծո արդարացի պատիժ։ Ըստ նրանց, Աստծուն բարկացրել են աբորտների և միասեռական ամուսնությունների օրինականացումը։ Նրանք պատահական չեն համարում, որ վարակը լայն տարածում է ստացել մեծ պահքի ժամանակաշրջանում։
Որոշ տեսաբանների կարծիքով համաճարակի հետ է կապված ամերիկյան հայտնի բասկետբոլիստ Կոբի Բրայանթի մահը։ Որպես ապացույց նշվում է, որ Բրայանթը հուղարկավորվել է Կալիֆորնիայի Նյուպորտ Բիչ քաղաքի Կորոնա Դել Մար անվանումը ունեցող շրջանում։ Եթե Google-ի միջոցով թարգմանենք Covid բառը եբրայերեն ապա կրկին անգլերեն, կստանանք kobe բառը։
Լայն տարածում է ստացել նաև այն գաղափարը, իբր համավարակը կանխագուշակել է Նոստրադամուսը։
Նա զգուշացրել էր, որ զույգ տարվա ժամանակ (2020) արևելքից կգա թագուհի և կխարխլի համաշխարհային տնտեսությունը։ Իրականում Նոստրադամուսի ուսմունքներում նման միտք գոյություն չունի։ Ինչ որ մեկը հորինել է այն և տարածել սոցցանցերում։ Յուրաքանչյուր ցանկացող կարող է որոնել Նոստրադամուսի ուսմունքները համացանցում և ծանոթանալ։
Ոմանց կարծիքով համավարակը կանխատեսել է փոփ երգչուհի Մադոննան։ 2019 թվականին Եվրատեսիլում անհաջող ելույթի ժամանակ Մադոննան թագ էր կրում իսկ նրա պարող խումբը հակագազով էր հանդես գալիս։ Պատահական չէր նաև երգի բառերը, այն է «ոչ բոլորն են ընկնելու ապագա» գրում է Der Tagesspiegel-ը։

Սասուն Բաղինյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով