Կոմունալային ճգնաժամի լուծումն ըստ ժողովրդի վարչապետի Կամ մաղթանք պրոֆեսիոնալ իրավապահներին

Մինչ այս դժվարին իրավիճակում բիզնեսը ակնկալում է հարկային արտոնություններ, որ չկործանվի ու մարդկանց զանգվածաբար չազատի, մինչ սոցիալապես անապահով խավը ու այդպիսին դառնալու եզրին կանգնած մարդիկ ակնկալում են, որ կառավարություն կոչեցյալը որպես պետություն կօգնի իրենց ու կանխիկ դրամով կաջակցի, կոմունալները վճարելու հարցում կաջակցի, գիտեք ի՞նչ է ակնկալում մեր վարչապետը…. չէ…. նա չի ակնկալում պրոֆեսիոնալիզմ ու ադեկվատություն իր թիմից, չի ակնկալում լավ առաջարկներ ժողովրդի բեռը թեթեւացնելու համար, նա անգամ չի ակնկալում զսպվածություն իր թիմից…..
նա՝ «առայժմ համբերատար, Հայաստանի իրավապահ համակարգից սպասում է արագ ու կոնկրետ արդյունքների»: Հասկացա՞ք նա այնքաաան բարի է, վեհանձն ու մեծահոգի ` առայժմ համբերատար սպասում է, իսկ հետո… հետո հավանաբար հերթով նրանց կհայտարարի դավադիր, նախկին ռեժիմի ստրուկներ ու կհեռացնի:

Սկսենք նրանից, որ նա ստում է՝ քանզի բոլորն էլ գիտեն՝ նա ոչ մի բանի էլ չի սպասում լավ էլ ցուցումներ տալիս է, այնպես որ իզուր համեստություն պետք չի անել: Բա Վարդազարյան Ռուբենը, Խաչատրյան Սասունը ու մյուսները հո ինքնուրույն չեն գործում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բացի այդ՝ բանն այն է, որ իրավապահ համակարգը փորձում է գործել գոնե պսեվդո իրավական տրամաբանության շրջանակներում, գոնե փորձում են հիմնավորել, հոդված գտնել ( անգրագիտությունը՝ այլ բան) բայց նույնիսկ այսօրվա արդյունքները, թելված ու չկարվող գործերը չեն բավարարում «մեծն հեղափոխականին» քանզի, նա ոչ թե իրականությունն է ուզում տեսնել, այլ համեմատում է իր ակնկալիքը այդ իրականության հետ: Իսկ իր և այդ նույն իրավապահ մարմինների անգամ մաթեմատիկայի ուսուցիչներն են տարբեր եղել:
Ժողովրդի վարչապետը ժողովրդին անգամ գողացված միլիոնների չափի հարցում է խաբել ու հիմա փոխանակ ասի, որ ահագին մարդուց հետ շորթած գումարները ու դեռ ակնկալվողները մեղմ ասած բավարար չեն ժողովրդի վիճակը բարելավելու համար(հազիվ պարգևավճարներին հերիքեցին), ու համ էլ ինքը վատ կառավարիչ է, հիմա էլ ասում է՝ դեռ համբերատար սպասում եմ իրավապահ համակարգին:

Իրականում նա փորձում է ամբողջ իրավապահ համակարգը մինչեւ վերջին քննիչ դարձնել իրեն հանցակից, ապօրինի շղթայի մաս, որ գնալու տեղ չունենան, անելիք ու ասելիք չունենան: Մի քանի գաղափարական հանցակից նա իհարկե ունի, բայց հո բոլորը իրավական տգետ չեն: Իսկ պատասխան տալու ժամանակն էլ ժամ առ ժամ մոտենում է: Ու մնում է իրավապահ մարմինների իրական պրոֆեսիոնալներին այս բարդ ժամանակներում մաղթել, որ չկորցնեն իրենց զգոնությունը, համբերությունը եւ արժանապատվությունը, չընկրկեն երկրի վարչապետի մակարդակով անընդհատ շարունակվող սադրանքների, սպառնալիքների և ճնշումների ներքո, քանի Ձեր պրոֆեսոնալիզմն է, որ լինելու է համակարգային կոլապսի դեմ միակ երաշխիքը:
Հ.Գ. ԱԺ որոշ պատգամավորների մոտ իրոք կոգնիտիվ դիսոնանս կա, հերիք չի 30 տարեկանը չբոլորածը խոսում է երեսուն տարվա թալանից, դեռ մի բան էլ տեղյակ չի, որ իր սրտի վարչապետը իր սիրած ապօրինի գույքի բռնագանձման օրենքով, երեսուն տարվա թալանածը հետ բերելու մեխանիզմ ՉԻ ԴՐԵԼ:
Հ.Գ.Գ.ԿԱՐՃ ԱՍԱԾ անիմաստ ու դատարկ խոսելու տեղը մարդկանց օգնեք: Նրանք հիմա դա են ակնկալում։ Միայն դա։ Հենց դա։ Էդ ձեր չվաստակած պարգեւավճարներից ժամանակավոր հրաժարվելը պոպուլիզմ չի, մարդկանց 100000 դրամ տալու առաջարկը պոպուլիզմ ա հա՞:

Արփինե  Հովհաննիսյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով