Կառավարությունը ոչ թե պետք է ստորացնի, այլ պետք է տեր կանգնի Աֆրիկայում գտնվող հայ օդաչուներին

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով մեր քաղավիացիայի մասին և փորձելով արդարացնել Տաթևիկ Ռևազյանի դրսևորումները, նշել է՝ «ՀՀ-ում գրանցված օդանավերը աֆրիկյան երկրներում ներգրավված են զենքի անօրինական փոխադրումներում»: Այդպիսով նա փորձել է «երեսով տալ» ՀՀ քաղավիացիայի աշխատակիցների նախկինում կատարած աշխատանքը:

Այնինչ քիչ թե շատ հետաքրքված մարդը գիտի կամ հեշտությամբ կարող է պարզել, որ Հայաստանում տարիներ շարունակ օգտագործված, բարոյապես և ֆիզիկապես մաշված և միջազգային թռիչքների համար ոչ պիտանի հայկական ավիափոխադրողների ինքնաթիռները տարիներ շարունակ Հայաստանից ուղարկվել են վերջին վերանորոգման, որից հետո գործուղման են անցել Աֆրիկայում և արևելքի մի շարք երկրներում, որոնք աղքատ են, չունեն սեփական ինքնաթիռներ գնելու հնարավորություն կամ արևմուտքի երկրների  պատժամիջոցների պատճառով չեն կարող գնել իրենց ինքնաթիռներին անհրաժեշտ պահեստամասեր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինքնաթիռների հետ միաժամանակ Հայաստանը ստիպված «վարձով» է տվել ու տալիս նաև իր օդաչուներին, որոնք ցուրտ ու մութ տարիներիի պատճառով այսօր չունեն կուտակած դրամական միջոցներ և չեն ցանկանում թոշակի անցնելով սովամահ լինել և ոչ էլ իրենց համար կարողանում են այլ գործ գտնել:Այդպիսով ՀՀ քաղավիացիան, առանց պետական աջակցության, հնարավորին չափ քիչ գումար կորցնելով, շարունակել է աշխատացնել ինքնանթիռները և օդաչուներին էլ ապահովել է ինչ-որ աշխատանքով: Իսկ թե ի՞նչ կա պատվիրատուի բեռի մեջ՝ դա օդաչուների գործը չէ: Եկեք տեսնենք, թե ինչպես են օտար առաջադեմ երկրները, օրինակ՝ մեր շատերի կողմից սիրելի ԱՄՆ-ն ատամներով է պահում արտերկիր մեկնող իրենց քաղաքացիներին: Ցանկացած ԱՄՆ քաղաքացի երկրից դուրս մեկնելուց առաջ նախապես տեղեկացնում է, թե ինչ նպատակով է այն լքում, ուր է մեկնում և ինչքան ժամանակով, հնարավորության դեպքում՝ նախապես գնում է նաև հետադարձի տոմսը և տեղեկացնում դրա մասին:

Ցանկացած ԱՄՆ քաղաքացի, եթե մեկ այլ երկրում մնում է իր նշածից ավելի երկար (21 օր) ժամանակ, անպայման այցելում է տեղի ԱՄՆ դեսպանատուն, հերթագրվում և նշում, թե որքան ժամանակով է կրկին երկարաձգում իր այցելությունը: Եթե քաղաքացիները չեն դիմում դեսպանություն և «կորում» են տեսադաշտից՝ ԱՄՆ-ը կարող է տվյալ երկրում հետաքննություն սկսել, կիրառել ողջ երկրի դեմ պատժամիջոցներ և անգամ սկսել կռիվ-պատերազմ: Ահա թե ինչպես են օտար երկրները տիրություն անում իրենց քաղաքացիներին և քաղաքացիների գույքին: Իսկ ի՞նչպես է վարվում մեր «թավշյա հեղափոխության» առաջնորդը և երկրի ղեկավարը. իր նշանակած կադրին արդարացնելու նպատակով ձեռ է քաշում, ստորացնում և անվանարկում Հայաստանից դուրս, օտար երկրներում գտնվող և նեղության մեջ հայտնված ու հայտնվող իր օդաչու քաղաքացիներին:

Եթե նախկինում անգամ մեր օդաչուներն ու ինքնաթիռները բախվել են նման խնդիրների հետ՝ Հայաստանի և վարչապետի պարտականությունը ոչ թե բողոքելն է այդ հարցով, այլ սատարելը, որպեսզի մեր օդաչուներն ու ինքնաթիռները լինեն անվտանգ վայրում ու ազատ: Պետությունը պետք է տեր կանգնի իր ինքնաթիռներին և իր քաղաքացի օդաչուներին և ոչ թե գցի և ստորացնի միջազգային հանրության առաջ, ինչ է թե, օրինակ, բրիտանական ինչ-որ գործակալների դուրը չի եկել, թե Աֆիկայում ում համար են շահագործվել մեր ինքնաթիռները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ եթե կարող եք, գնեք նորանոր ինքնաթիռներ և մեր օդաչուներին ապահովեք աշխատանքով, որպեսզի ստիպված չլինեն առավելևս այսօր կաթվածահար իրավիճակում հայտնված Հայաստանից անցնել օտար և վտանգավոր երկրներում աշխատանքին:

Հայկ  Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով