Կառավարության տրամադրած սոցիալական աջակցության դրամական միջոցների վրա ԴԱՀԿ-ն արգելանք չի կիրառի

Հաշվի առնելով երկրում ստեղծված արտակարգ դրության հաղթահարմանն ուղղված քաղաքացիների սոցիալական ծանրաբեռնվածությունը թեթևացնելու Կառավարության ջանքերը՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հարուցված կատարողական վարույթներով արգելանք չի կիրառի Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերի շրջանակներում Կառավարության կողմից տրամադրված դրամական միջոցների վրա: Այս մասին հայտնում են ԴԱՀԿ-ից:

Ծառայությունը նշված հիմքերով արգելանքներ չկիրառելու մասին անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանցել է Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով