Կարանտինից ստեղծված իրավիճակը կարող է տասնապատիկ անգամ ավելի վտանգավոր դառնալ, քան կորոնավիրուսը

Շատ դժվար է նոր կորոնավիրուսի պատճառով մահացած անձանց կորուստը համեմատել դրամական միջոցների կորստի հետ, քանի որ մարդկային կյանքը բարձրագույն արժեք է, և պետությունների ղեկավարները պետք է պատրաստ լինեն պայքարել այդ վիրուսի դեմ: Պետությունները պարտավոր են ապահովվել անձի պահպանությունը և պաշտպանությունը և կիրառել համապատասխան միջոցներ  առողջներին չհիվանդանալու, իսկ հիվանդներին առողջացնելու համար` անկախ մահերի թվից, նրանից, թե քանի հոգի են և ովքեր են վտանգի տակ հայտնվածները:

Եկեք սակայն հասկանանք, թե ի՞նչի համար են պետություններն արտակարգ ռեժիմ և կարանտին սահմանում: Դա նրա համար է, որպեսզի հնարավորին չափ սահմանափակվի վարակակիր հիվանդության տեր անձանց շփումը առողջների հետ, քանի որ բժիշկները դեռևս չունեն կարճ ժամանակում և արդյունավետ կերպով տվյալ հիվանդությունը ախտորոշելու և բուժելու մեթոդը: Առաջին հերթին իրականացնում են երկրի առանձին տարածքների՝ տեղաճարակի վայրերի մեկուսացում, սակայն եթե դա չի հաջողվում՝ արտակարգ ռեժիմ են սկսում սահմանել արդեն ողջ երկրի տարածքում: Այնինչ մենք բոլորս լավ ենք հիշում, որ Հայաստանում տեղաճարակ չի հայտարարվել երբեք և պետության մասնակի տարածքների մեկուսացման փուլ չի եղել: Երբ որ ի հայտ եկան առաջին հիվանդները, մի շարք հաստատություններում և վայրերում կարանտինի ռեժիմ չէր սահմանվել, այդպիսով վտանգի ենթարկելով ողջ երկիրը, փոխարենը զբաղվելով քարոզարշավով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ այնուհետև արդեն ուշ էր, և ստիպված եղան իրականացնելու ոչ թե մասնակի շրջանների կարանտին, այլ ողջ երկրում: Այնինչ առաջնային շրջանում երկրի առանձին շրջաններում կարանտին հայտարարելը թույլ կտար առնվազն ձգձգել կորոնավիրուսի վարակի ընդլայնված տարածումը, հնարավորություն կտար շահել ժամանակ, իսկ տեղաճարակի վայրերից դուրս մնացած տարածքում՝ գործարաններն ու ձեռնարկությունները կշարունակեին աշխատել և արարել ու փրկել երկրի տնտեսությունը տապալումից:Բան, որը չարվեց և որի համար մենք մեր բյուջեից պետք է փոխհատուցենք հարյուրավոր միլիոն դոլարի հասնող միջոցներով: Տնտեսական կոլապսն իր հետ բերում է նաև մի շարք այլ վտանգներ, որոնք կարող են դառնալ նաև բազմահազար մարդկային զոհերի պատճառ:

Դիտարկենք մի քանի սցենար:

Օրինակ 1-ին: Կան մի շարք արդյունաբերական քաղաքներ, որոնք սնուցվում են ատոմակայանների էլեկտրաէներգիայով:Հեշտ է անջատել բնակարանի և անգամ գործարանի հոսանքը, սակայն չափազանց դժվար է և նույնիսկ անհնարին անջատել ատոմակայանը: Ատոմակայանները լիցքավորվում և գործարկվում են ամիսներ շարունակ անխափան աշխատելու և նախապես նախատեսվածի չափ էլեկտրաէներգիա արտադրելու համար, որը պետք է սպառվի: Դա նման է մի կողմից լցվող, իսկ մյուս կողմից դատարկվող ռադիոակտիվ լողավազանի, որի մի կողմից լցվում է հոսանքը, իսկ ներքևի կողմից՝ սպառվում: Եթե սպառումը չի լինում, ատոմակայաններում կարող է առաջանալ գերտաքացման վտանգ, խափանումներ և անգամ ռեակտորի պայթյուններ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օրինակ 2-րդ: Համաշխարհային նավթի մեծ  մասը հայթայթվում է օվկիանոսների և ծովերի ափերին գտնվող տախտակամածայաին նավթահորերում, որոնք նախատեսված չեն նավթի մեծ պաշարների երկարատև պահպանման համար և վտանգավոր են: «Հում» նավթն անդադար հարկավոր է տեղավորել տանկերների մեջ և տեղափոխել ցամաք՝ վերամշակման: Սակայն վերամշակման գործարանները ևս մեծ պահեստարաններ չունեն, նավթի գների տատամնան պատճառով էլ խախտվում է շրջանառությունը: Նավթամթերքի սպառողի անբաժանելի մասն են կազմում նաև բազմահազար գործարանները, որոնք կարանտինի օրերին չեն աշխատում և ոչ էլ շարունակում են հումք գնել: Այսինքն, նավթի շրջանառության ծավալները չեն կարող նույնը լինել ինչ նախկինում, այնինչ առկա վառելիքի մի մասը, այնուամենայնիվ, անհրաժեշտ է վաճառել, այլապես գերծանրաբեռնված հորատանցքերում կարող են լինել արտահոսքեր և պայթյուններ: Սա է պատճառը, որ օրերս մարդկության պատմության ընթացքում գրանցվեց նավթի ամենաէժան գինը 1 բարելի դիմաց, որը ցածր էր 0-ից: Այսինքն, անհրաժեշտ էր շատ ազատվել գերկուտակված նավթից պայթյունավտանգ իրավիճակից խուսափելու համար: Սակայն անգամ դա չի բացառում, որ այս սցենարը դեռևս կարող է տեղի ունենալ և որ գերծանրաբեռնված նավթահորերում կլինեն պայթյուններ կամ արտահոսքեր:

Այժմ եկեք վերադառնանք հայաստանյան իրականություն և փաստենք, որ տվյալ պարագայում բարեբախտություն է, որ Հայաստանն արդյունաբերական խոշոր երկիր չէ և ոչ էլ զբաղվում է նավթարդյունաբերությամբ: Բայց այստեղ ևս մի շարք այլ երկրների նման, կան այլ ռիսկեր, օրինակ.

1. մեծանում է ալկոհոլի և թմրանյութերի շրջանառությունը, ինչը ևս վտանգավոր է մարդկանց կյանքի և առողջության համար:

2. Աճում են ընտանեկան բռնության դեպքերը (որոնք հաճախ ևս պայմանավորված են ալկոհոլի չարաշահումից), ինչը ևս վտանգավոր է մարդկանց կյանքի և առողջության համար:

3. Առանց աշխատանքի մնալը ոմանց դրդում է գումար ձեռք գցելու այլ մեթոդներ փնտրել:

Աճում է կողոպուտների, խարդախությունների և հաճախ դրանցով զուգորդված ծեծկռտուքների և սպանությունների թիվը, ինչը ևս վտանգավոր է մարդկանց կյանքի և առողջության համար:

4. Արտակարգ իրավիճակով պայմանավորված սթրեսը՝ ընկճախտը ևս վտանգավոր է մարդկանց կյանքի և առողջության համար:

Այսքանը դեռ ամենը չէ: Որքան որ երկարում է կարանտինը, այդքանով ավելի են բարդանում նրա վնասները, որոնք օր-օրի ավելի մեծ են, քան կորոնավիրուսից ենթադրվող վտանգը:

Հայկ  Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով