Իսրայելի առողջապահության նախարարը վարակվել է կորոնավիրուսով

 

Իսրայելի առողջապահության նախարար Յաակով Լիցմանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Jerusalem Times»-ին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առողջապահության նախարարության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ նախարարի ու նրա կնոջ մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, նրանք գտնվելու են կարանտինի մեջ: Նշվում է, որ նախարարն իր պարտականությունները կկատարի՝ գտնվելով տանը:

Առողջապահության նախարարության տվյալներով Իսրայելում կորոնավիրուսով վարակվածության ընդհանուր թիվը կազմում է 6 հազար 92 մարդ, որոնցից 25­ը մահացել են:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով