«Իշխանության հերթական ստախոսությունը տապալվեց… ձև տանք, որ հավատում ենք… ». Նարեկ Մալյան

Իշխանության հերթական ստախոսությունը տապալվեց:

Երեկ Գեղարքունիքի մարզպետը Հայկական Ժամանակին տված իր հարցազրույցում պատմում էր իբր 500 մարդ հարձակվել են Գավառի հիվանդանոցի վրա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս պատմությունը դարձավ համացանցում ծիծաղի ու ծաղրի առարկա: Մարդիկ համեմատում էին, որ օրինակ՝ Շուշին 700 հոգով ազատագրեցին, իսկ Գավառի հիվանդանոցը՝ 500…

Չնայած նրան որ այս ապուշության հեղինակը պետական պաշտոնյա էր ու իշխանության թիմի անդամ, իսկ ԶԼՄ-ն, որով տիրաժավորվեց այդ խաբեությունը պատկանում է ՀՀ վարչապետին, այսօր փաստերի ճնշման տակ լուրը հերքվեց:

Իհարկե հայտարարվեց, որ մեղավոր են անբարեխիղճ ԶԼՄ-ները, բայց դե մենք հո գիտենք, որ Հայկական Ժամանակը բարեխղճորեն կատարում է իշխանության հրահանգները, իսկ մյուս ԶԼՄ-ները ծախված են ու առնված…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արձանագրենք, որ իշխանությունը բռնվեց հերթական ստի ու խաբեության վրա, իսկ ինչ վերաբերվում է այն փոքրիկ ստին, որ իբր ոստիկանապետը հիվանդանոցում չի եղել, ձև տանք, որ հավատում ենք… ի վերջո իրավապահ համակարգի պատիվն են ուզում փրկել այդ մանր ստով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով