«Ինչ կիբեռբանակի մասին է խոսում ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Ստյոպա Սաֆարյանը».Ռոբերտ Հայրապետյան

Սա գրառում է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի Ֆեյսբուքյան էջից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հաշվի առնելով րոպեյի արագությամբ թարմացող նրա գրառումները և իր անձի շուրջ ստեղծված ոչ միանշանակ կարծիքները, պիտի նշեմ, որ սա նրա իշխանահաճո հերթական պաթետիկ գրառումն է, բայց ուշադրություն․

1․ Արդյոք սա հանցագործության մասին հաղորդում չէ՞
2․ Ինչ կիբեռբանակի մասին է խոսում ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ՞
3․ Արդյոք ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ պարտականությունների մեջ է մտնում ֆեյքեր ունենալն ու դրանք գործի դնելը՞
4․ Ինչ պաշտոն է զբաղեցրել սույն անձը նախկինում, որ հիմա վերստին ստանձնում է այդ պաշտոնը՞

Սրանք հարցեր են, որոնք առաջին հայացքից կծագեն այս գրառումը կարդացած ցանկացած բանական անձի մոտ, ով իհարկե չի կուրացել փառամոլությամբ կամ աչքերին չի խանգարում «Դուխով» գլխարկի ստվերը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ստյոպա Սաֆարյանի անձնային կանխատեսելիությունը թույլ է տալիս նաև միանգամից գտնել այս հարցերի պատասխանը, բայց որտեղ են իրավապահ մարմինները և արդյոք արդեն քննության առարկա են դարձրել սույնի սույն գրառումը։

Ամենակարևորը՝ կարծում եմ կարող ենք ընդունել, որ այսօրվանից հանրային խորհրդի նախագահի պաշտոնը թափուր է, որովհետև գրառման վերջում Սաֆարյան Ստյոպան հայտնում է պաշտոնը թողնելու և իր նախկին աշխատանքին վերադառնալու մասին։

Իրավաբան  Ռոբերտ  Հայրապետյանի    ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով