«Ի գիտություն Ալեն Սիմոնյանին և նրա նման մտածող անձանց».Հայկ Կիսեբլյան

 

Հիսուս Քրիստոսը շրջել և քարոզել է մաքսավորների, վաճառականների, սամարացիների, աղքատների, մուրացկանների, հանցագործների և ընկեցիկների համար, սովորեցրել է գթաստրտություն, ողջախոհություն, բարություն…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամանակակից իրականության մեջ և քաղաքացիական կյանքում  այդ ամենը կարելի է անվանել «մարդասիրական աշխատանք»: Մարդասիրություն, որի մասին «հումանիտար» պատկերացումն այսօր խարիսսված է հենց քրիստոնեական արժեհամակարգի և մտածելակերպի վրա:

Հումանիտար առաքելությունն իրականացնում են անկախ խնդիր ունեցող անձի սեռից, դիրքից, մաշկի գույնից, խավից ու կարգավիճակից: Բարձր խավի և մոտիկների հետ ամեն անձ էլ կարող է սիրալիր և օգնող լինել, այնինչ քրիստանյա լինելը ենթադրում է օգնել նաև անծանոթներին, ցածրերին, մերժվածներին, բանտում գտնվողներին և անգամ թշնամուն:

Բարեգործությունը և հումանիզմը ևս  առանց այդ էլ ձեզ հետ ընկերական  կամ բարեկամական կապ ունեցողի կամ կուսակցականին օգնելու մեջ չի կայանում, այլ ընդհանրապես անծանոթ և քեզանից տարբերվող անձին օգնելու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ այսօր, երբ կորոնավիրուսի պատճառով ողջ երկրագնդում են գնում նման մարդասիրական քայլի և կալանքից ազատում կալանավորվածներին՝ լրիվ բնական է, որ Վեհափառը նման գնահատական է տվել իրեն ուղղված հարցին և պատասխանել շեշտելով, որ ոչ միան ՀՀ 2-րդ նապագահ Ռուբերտ Քոչարյանի խափանման միջոցն է պետք փոխել, այլ նաև նման հանգամանքներում գտնվող մի շարք այլ անձանց  նույնկերպ, ինչպես դա այսօր կատարվում է ողջ աշխարհում:

Ուրեմն պետք չէ ձվի մեջ մազ փնտրել, անտեսել գործընթացը, որը ողջ երկրագնդում է կատարվում և Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքն էլ ներկայացնել կոնտեքստից անջատելով և նրա վրա սլաքներն ուղղելով:

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ,ֆոտոլրագրող Հայկ  Կիսեբլյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով