Հիմա պա՞րզ է «սիրուն աղջկա» Դանիա ծլկելու իրական պատճառը.Գարեգին Պետրոսյան

Միջազգային ավիացիոն կազմակերպությունը փետրվարին կատարված ստուգումների արդյունքում՝ լիցենզիայից զրկել է Հայաստանի Քաղավիացիայի պետական կոմիտեին։
Հիմա պա՞րզ է «սիրուն աղջկա» Դանիա ծլկելու իրական պատճառը: Այն կապ չունի ո՛չ ծննդաբերելու, ո՛չ կորոնավիրուսի հնարավոր վարակակիր դառնալու հետ: Ընդհամենը ծլկել է քաղաքական պատասխանատվությունից՝ նախապես իմանալով, որ ձախողումը լինելու է անխուսափելի: 1.5 տարի շարունակ հավատացնում էին, թե տարիքին մի նայեք, մեծ պրոֆեիոնալիզմով օժտված անձնավորություն է: Հետհայացք գցելով հասկանում ես, որ իսկապես բարձր «պրոֆեսիոնալիզմով» կազմակերպեց ռայնեռների էժան թռիչքները Հռոմ, «մատչելի գներով»  Իտալիայից կորոնավիրուսի մեծ խմբաքանակ տեղափոխեց Հայաստան ու ծլկեց:

Ի դեպ, այս վարքագիծը շատ տիպական է ներկայիս իշխանության մեծ թվով ներկայացուցիչների համար, ովքեր ունեն զրո քաղաքական պատասխանատվություն. նախ՝ վարդագույն հույսեր ներշնչել ու մոլորեցնել մարդկանց, ապա ամեն կերպ քողարկել ձախողումները, մի գեղեցիկ առավոտ, երբ այլևս անկումը թաքցնելը անհնար դառնա, թռնել ու ասել «նախագահ վսյո՛»:
Հիշեք Նիկոլին՝ 2008թ. մարտի մեկի երեկոյան, երբ թողեց զինակիցներին ու ծլկեց և կհասկանաք թավշյա իշխանության վարքագծի ուսանելիության աղբյուրը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով