ՀՀ ԶՈւ 4-րդ զորամիավորումում ստուգվել են զինծառայողների՝ սպառազինության տիրապետման հմտությունները

4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հակատանկային ստորաբաժանումներում մարտի 31-ին անցկացվել են մասնագիտական պատրաստության պարապմունքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ստուգվել են զինծառայողների՝ հաստիքային սպառազինության տիրապետման հմտությունները, հրահանգավորումներ են արվել անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով