ՀՀ իշխանությունը շարունակում է միջամտել Արցախի ներքին գործերին․ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել և հրահանգներ տվել.«Հրապարակ»

«Արցախում հնարավոր էին հետընտրական որոշակի զարգացումներ՝ նոր կոալիցիայի ձևավորում կամ իշխանության նոր դասավորություն, սակայն ՀՀ իշխանությունը շարունակում է միջամտել Արցախի ներքին գործերին։ Ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել երեք դերակատարների՝ Արայիկ Հարությունյանի, Մասիս Մայիլյանի և Սամվել Բաբայանի հետ ու որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել, հրահանգներ իջեցրել։

Իսկ նրա այն հայտարարությունը, որ Արցախի պառլամենտում երկրորդ, երրորդ տեղերը զբաղեցրել են կոշտ ընդդիմադիր ուժերը, Արցախում ընկալել են որպես ապագա իշխանության բանաձև։ Այսինքն՝ Սամվել Բաբայանը և Վիտալի Բալասանյանը պետք է ընդդիմության դաշտը զբաղեցնեն, իսկ իշխանական կոալիցիան կարող է լինել «Ազատ հայրենիք-Դաշնակցություն-ԱԺԿ» կոնֆիգուրացիայով, որը 21 մանդատ է ընդգրկում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ այդմ՝ Սամվել Բաբայանին այս փուլում որևէ պաշտոն չի առաջարկվի։ Մասիս Մայիլյանի ապագան էլ կախված է սորոսականների պահանջներից ու ճնշումներից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով