ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն անդրադարձել է վարչապետի մամուլի քարտուղարի ֆեյսբուքյան այօրվա գրառմանը

Մի շարք լրատվամիջոցներից ստացված հարցումներին ի պատասխան` ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն անդրադարձել է վարչապետի մամուլի քարտուղարի ֆեյսբուքյան այօրվա գրառմանը, որը տեղ է գտել նաև Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում.

«Մի ամբողջ պետություն և նրա իրավական համակարգը սոցիալ-տնտեսական այս դժվարին պայմաններում անգամ սեփական քմահաճույքներին ու անձնական վրեժխնդրությանը ծառայեցնելու մարմաջով տառապող ղեկավարի անպատասխանատու հայտարարությունները վաղուց դուրս են ողջամտության ու իրավական տրամաբանության սահմաններից և այդ հարթության մեջ մեկնաբանման ենթակա չեն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի դեպ, լավ կլինի վարչապետի մամուլի քարտուղարը տեր կանգնի իր ղեկավարի բովանդակազուրկ լայվերին` հասարակության մեջ օրեցօր խորացող հիասթափությունը և դրա վտանգավոր հետևանքները կանխելու նպատակով»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով