«ՀՀ ԱԺ-ի փոխխոսնակը, թե ի՞նչի է թշնամու այգու ծառը ջրում և ադրբեջանանական ռազմաքաղաքական պրոպագանդայով զբաղվում, այ դա թողնենք ԱԱԾ-ին».Տիգրան Վարդանյան

Ես այլևս չէի անդրադառնալու Ալեն Սիմոնյանին, որովհետև քաղաքական դաշտում նա իրենից ոչինչ չի ներկայացնում, բայց ստիպված կանդրադառնամ, որովհետև կասկածի տակ է դնում մեր ապրիլյան հաղթանակը:

Այսօր, Ալեն Սիմոնյանը հարցազրույց է տվել, որտեղ ասել է թե 2016թ. ռազմական գործողությունները չի կարելի վերագրել, որպես՝ հաղթանակ, որտեղ մենք ունեցել ենք 100-ից ավել զոհ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ես չգիտեմ, թե ի՞նչ մազոխիստական պատկերացումներ ունի Ալեն Սիմոնյանը, բայց որ նա ապատեղեկատվություն տարածող հուդա է, այ դրանում համոզված եմ:
Փառք ու պատիվ և խոնարհում մեր նահատակված հերոսներին, բայց մենք 100-ից ավել զոհ չենք ունեցել: ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հույս ունեմ, որ կլուսավորի իրենց ֆրակցիայի անդամին և՛ զոհերի թվի վերբերյալ, և՛ Ապրիլին մեր կերտած հաղթանակի վերաբերյալ:

ՀՀ ԱԺ-ի փոխխոսնակը, թե ի՞նչի է թշնամու այգու ծառը ջրում և ադրբեջանանական ռազմաքաղաքական պրոպագանդայով զբաղվում, այ դա թողնենք ԱԱԾ-ին:

75 առյուծ տղերք իրենց կյանքը տալով, իրենց բանակային ընկերների ու սպաների հետ միասին հաղթանակ են կերտել, որ այսօր հայ պաշտոնյան, կանգնի և ասի, որ մենք պարտվել ենք: Հասկանու՞մ եք հայ, այլ ոչ թե ադրբեջանցի: Չնայած արդեն կասկածներ ունեմ Ալեն Սիմոնյանի հայ լինելու վերաբերյալ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դե Ալեն Սիմոնյանը հաղթանակ է համարում, տրանսգենդերների իրավունքների պաշտպան լինելը, Արցախի հերոս Աբաջյան Ռոբերտի կեղծ պապով հասարակությանը խաբելը, թմրանյութի (պլանի) օրինականացումը, ընկերոջը դավաճանելը, սրբությունը ուրանալը, մարդկանց գրպանի լարովի խաղալիք լինելը:

Մենք հաղթել ենք ապրիլին և Արցախը երբե՛ք չի լինելու Ադրբեջանի կազմում, իսկ բոլոր նրանք, ովքեր դա կասկածի տակ են դնում՝ անարգում են իրենց կյանքը տված մեր քաջ հերոսներին:

Տիգրան  Վարդանյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով