ՀՀ 27 քաղաքացիներ 5 օր է՝ «Դոմոդեդովո»-ում սպասում են թռիչքի

Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներին չեն ընդունում Հայաստան: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել Մաթևոսյան հյուրատունը և տեսանյութ հրապարակել: Հաղորդագրության մեջ նշվում է․

«ՀՀ  27 քաղաքացիներ  արդեն 5 օր սպասում են հայրենիք վերադառնալուն Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ապրիլի 27-ին նախատեսված է թռիչք և քաղաքացիները պնդում են, որ  Դոմոդեդովո օդանավակայանից թռիչք է իրականացնելու դատարկ ինքնաթիռ»։

Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում գտնվողների խոսքով` օդանավակայանի անձնակազմը և օդանավակայանը թույլ է տալիս քաղաքացիների թռիչքը դեպի Հայաստան, իսկ մեր քաղաքացիներին մերժում են Հայաստանից և ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով