Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 26 նոր դեպք, մահացել է 1 պացիենտ. վարակվածների ընդհանուր թիվը 1039 է, մահվան դեպքերինը՝ 14

Հայաստանում ապրիլի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 26 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1039-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայինը կենտրոնը:

Մահացել է ևս մեկ քաղաքացի. կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի ընդհանուր թիվը 14 է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առողջացածների թիվը 211 է, փաստացի բուժվողներինը՝  803: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 7631 քաղաքացի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով