Հայաստանի կառավարությունը գնում է սրան, որովհետև չի կարողանում ժողովրդի սոցիալական անվտանգությունն ապահովել

Դեռևս պիկին անգամ չհասած` սահմանափակումները հանելը` ուղղակի անթույլատրելի է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։

«Հատկապես բացօթյա շինարարությունը, տնտեսական խանութների, գիտական հետազոտությունների ոլորտի, տեքստիլ արտադրության բացումն ուղղակի հանցավորության է նման:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Զարգացած երկրներում ոչ մի տեղ երկու կարծիք չկա այն մասին, որ մինչև առնվազն հունիս-օգոստոս այս ոլորտները բացելն ուղղակի անթույլատրելի է:

Հայաստանի կառավարությունը գնում է սրան, որովհետև չի կարողանում ժողովրդի սոցիալական անվտանգությունն ապահովել: Որովհետև վախենում է սոցիալական պայթյունից: Իսկ ապահովել` այս կառավարությունը կարող է, բայց ի զորու չէ: Անընդունակ է:

Եվ դրա գինը լինելու են կյանքեր: Միջազգային բոլոր լուրջ մասնագետներն ասում են, որ պիկից դեռևս այսքան հեռու որևէ ոչ առաջնային անհրաժեշտության ոլորտ բացելը որևէ երկրում` անպայմանորեն կյանքեր է արժենալու»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ այսօր ուղիղ հեռարձակմամբ Փաշինյանը նշել է, որ պետք է պահպանվի տնտեսական կյանքը, ուստի չենք կարող ամբողջությամբ փակվել: «Արտակարգ դրության նոր երկարացման պայմաններում ամբողջությամբ թույլատրված կլինեն գյուղատնտեսության, անտառային տնտեսության ձկնաբուծության, հանքարդյունաբերության, էլեկտրականության, ջրամատակարարման, կոյուղու, փոխադրումների, պահեստային տնտեսության, առողջապահության, օտարերկրյա կազմակերպությունների և այլ ոլորտներ գործունեությունը»,- ասել է նա:

Վարչապետը տեղեկացրել է, որ ապրիլի 13-ից կթույլատրեն բացօթյա շինարարական գործունեությունը, նաև ծխախոտային արտադրանքների արտադրությունը, ապրիլի 20-ից հետո կբացվի տեքստիլ ոլորտը: «Ամենառիսկայինը տեքստիլ ոլորտն է, որովհետև հիվանդերի մեծ մասը հենց այս ոլորտից է, բայց մենք հասկանում ենք, որ մարդիկ պետք է աշխատեն, ամեն ինչ կարվի, որ անվտանգ պայմաններում կազմակերպվի աշխատանքը»,- ասել է նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով