«Հարգանքի,խոնարհումի ու երախտագիտության օր է վաղը». Հովհաննես Խաչատրյան

Հարգանքի,խոնարհումի ու երախտագիտության օր է վաղը:

Չորս տարի առաջ ապրիլի երկուսի լուսաբացին,մեր հերոս տղերքը,մինչև արյան վերջին կաթիլը կռիվ տվեցին թշնամու դեմ ու այդպես էլ չհանձնվեցին,որպեսզի մեր երկու պետությունները լինեն ապահով և անվտանգ:Տղերք բառերը ուղղակի չեն բավարարում,որ մենք մեր երախտիքի խոսքերը ասենք,դուք միշտ կմնաք մեր հոգու խորքում,ուր էլ որ լինենք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ձեր կատարած սխրանքների մասին,մենք պատմելու ենք եկող սերունդներին:Ձեր մասին միայն խոսվելու է ներկայով,դու´ք երբեք չեք մոռացվելու,դու´ք երբեք բացակա չեք լինելու:Ձեզանից շատերը ընկան մարտի դաշտում,շատերն էլ ապրում են հենց մեր կողքին,բայց համեստորեն լռում են,և պատեհ անպատեհ չեն խոսում պատերազմի մասին,նրանք միայն ասում են`Երբ հայրենիքը զգա մեր կարիքը,մենք կրկին կլինենք այտեղ: Պատերազմի մասին հիշողությունը միայն ցավ և վիշտ չէ,դա հիշողություն է նաև հաղթանակի մասին:

Ձեր գործած սխրանքը ապացուցեց, որ մեր սերունդն ունակ է մեր պապերի,հայրերի հաղթնակն ամրապնդելու,ավելացնելու և առարկայական դարձնելու:Դուք մեր օրյա լեգենդներն եք:
Դուք ապացուցեցիք,որ ձեր և´հոգում
և´սրտում
ապրում են`Մոնթե Մելքոնյանի,
Սերժ Սարգսյանի,Վազգեն Սարգսյանի Լեոնիդ Ազգալդյանի նման հերոսները:Խոնարհվում եմ Ձեր առաջ,թող որ այլևս,երբեք առիթը չլինի Ձեր սխրանքը կրկնելու:

Հովհաննես Խաչատրյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով