Հանրային օրակարգը «հագեցնելու» գնով թիվ 1 քաղաքական խնդիրը պարտակելը սրիկայություն է.Գարեգին Պետրոսյան

Հիշողության թարմացումը երբեմն անհրաժեշտ է երևույթների նկատմամբ նախկինում ունեցած ընկալումը խմբագրելու համար:

2013 թ. նախագահական ընտրություններից երկու ամիս առաջ «Gallup» կազմակերպությունը հարցումներ էր անցկացրել՝ պարզելու համար 2 հիմնական հարցեր՝ հնարավոր թեկնածուներից առաջիկա ընտրություններում ու՞մ կընտրեին նախագահ և ու՞մ չէին ընտրի: Ի դեպ, հավանական թեկնածուների ցանկում նշված էին և՛ Ռ. Քոչարյանի, և՛ Լ. Տեր-Պետրոսյանի անունները, թեև նրանցից և ոչ մեկն իր թեկնածությունը չէր առաջադրել:
Ուշագրավ էր հարցվածների կողմից երկրորդ հարցին պատասխանների արդյունքները՝ ում երբեք չեն ընտրի նախագահ: Ցուցակը գլխավորում էր Լ. Տեր-Պետրոսյանը՝ 39% -ով, Ռ. Քոչարյանին չէին ցանակնում ընտրել հարցվածների 12 %-ը: Եվ սա այն դեպքում, երբ Լ. Տեր Պետրոսյանը տվյալ պահին ԱԺ պատգամավոր էր, իսկ Ռ. Քոչարյանը 2008 թ. չէր պաշտոնավարում: Սա այն դեպքում, երբ համառ հետևողականությամբ թե՛ ներքին, թե՛ արտաքին հնարավոր բոլոր հարթակներում տարիներ շարունակ, շրջանառում էին տարաբնույթ առասպելներ, թափահարում մարտի 1-ի ողբերգությունը ՝ մի կողմից ձգտելով դիվիդենտներ ապահովել առաջին նախագահի համար, մյուս կողմից ամեն կերպ սևացնելով երկրորդ նախագահի կերպարը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօ, երբ երկրորդ նախագահի նկատմամբ իրականացվում է առանձնացված և ապօրինի դավադրություն, իսկ նույն Լ. Տ-Պետրոսյանը որևէ կարգավիճակով նույնիսկ ներգրաված չէ գործին, հարց է ծագում՝ ինչու՞ հարցվածների 39 %-ը(3.5 անգամ շատ) դեռ 2012 թ. վերջերին (մարտիմեկյան ողբերգությունից ընդամենը 4 տարի անց) հենց Լ. Տ-Պետրոսյանին չէր ցանկանում տեսնել նախագահի պաշտոնում, և ոչ Ռ. Քոչարյանին, ով 5-րդ տարին շարունակ բացակայում էր ակտիվ քաղաքականությունից, ում դեմ համակողմանի աշխատում էր սև քարոզչամեքենան: Եվ վերջապես, այսքանից հետո, արդյո՞ք, ավելի հիմար մեղադրանք կարելի էր հորինել(սահմանադրական կարգի տապալում) և հասցեագրել Ռ. Քոչարյանին:

Հ.Գ. Հանրային օրակարգը «հագեցնելու» գնով թիվ 1 քաղաքական խնդիրը պարտակելը սրիկայություն է.
#ԱՆՀԱՊԱՂ_ԱԶԱՏ_ԱՐՁԱԿԵԼ_ՌՈԲԵՐՏ_ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

Գարեգին Պետրոսյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով