Հանձնաժողովի նիստին գալու իմ որոշումն ամբողջովին արդարացված էր. Սերժ Սարգսյան

Ես համոզվեցի, որ հանձնաժողովի նիստին գալու իմ որոշումն ամբողջովին արդարացված էր: Այս մասին այսօր Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստից հետո ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա նշեց, որ նիստը շատ նորմալ պայմաններում ու փոխադարձ հարգանքի մթնոլորտում է անցել:

«Ես շատ ուրախ եմ, որ կարողացել եմ նաև լրացուցիչ տեղեկություններ հայտնել Ապրիլյան ռազմական գործողությունների մասին, ցավոք սրտի ես հնարավորություն չունեմ պատասխանելու ձեր հարցերին, ոչ այն պատճառով, որ գաղտնի բաներ կարող եմ սպրդել, այլ այն պատճառով, որ դրանք այնքան կարևոր իրադարձություններ էին, որ ոտքի վրա իրար ընդհատելով անհնար է հասնել այն նպատակին, որը ես եմ հետապնդում»,-ասաց Սարգսյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա նշեց, որ իր նպատակը հանրությանը իրական, հավաստի տեղեկություններ հասցնելն է ռազմական գործողությունների մասին, որի ընթացքում ՀՀ զինված ուժերը, քաղաքացիները, հանրությունը հաղթել է ոչ միայն մարտի դաշտում, այլև դիվանագիտական առումով:

Նա նաև խորհուրդ տվեց հանրությանը՝ չղեկավարվել դավադրությունների տեսություններով։ «Այն, ինչ լսում եք կամ ընթերցում եք մամուլում, փորձեք այլ աղբյուրներից ստուգել ու հետո անել սեփական եզրակացությունը»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով