Հանձնաժողովը ստեղծվել է Սերժ Սարգսյանին և մի շարք այլ ռազմական գործիչներին անվանարկելու և մեր հաղթանակը արժեզրկելու համար

Այս մեկը մի քիչ երկար է ստացվել, բայց խնդրում եմ, մինչև վերջ ընթերցեք:
2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով… Արդեն մի քանի օր է՝ բոլորս լսում ենք և խոսում ենք այս խայտառակ հանձնաժողովի մասին: Այս հանձնաժողովը ստեղծվել է Սերժ Սարգսյանին և մի շարք այլ ռազմական գործիչներին անվանարկելու և մեր հաղթանակը արժեզրկելու համար: Այլ գործառույթ այս հանձնաժողովը չունի: Ուսումնասիրելով հանձնաժողովի կազմը հասկանում ենք, որ «Իմ քայլը» այս մարմին է գործուղել իր ծանր հրետանին: Արդարության համար նշենք, որ հանձնաժողովի կազմում կան նաև «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների ֆրակցիաների պատգամավորներ, բայց նրանք թվով 4-ն են 11-ից, այսինքն, նրանց մասնակցությունը, with all due respect, որևէ բանի վրա չի ազդում: Իսկ այ «Իմ քայլը» հանձնաժողովում ներկայացված է իր ողջ փայլով՝ Քոչարյան Անդրանիկ, Միքայելյան Սասուն, Մկրտչյան Արեն, Փաշինյան Սիփան, Պողոսյան Քրիստինե + ևս 2 հոգի, որոնք համեմատաբար քիչ են երևում այս կեղծ օրակարգ ունեցող խաչակրած արշավանքի ընթացքում: Դե Քոչարյան Անդրանիկին առանձին չեմ անդրադառնում, բայց այ Սասուն Միքայելյանը արժանի է հիշատակման: Սա այն մարդն է, որը բազմիցս հայտարարել է, որ ապրիլյանը մենք հաղթել ենք: Ուստի անհասկանալի է, թե ինչն է քննում այս տխրահռչակ հանձնաժողովը: Այնուհետև գալիս է Մկրտչյա Արենը, որը, ըստ շրջանառվող լուրերի սերտորեն կապված է Մանվել Գրիգորյանի մասին անբարոյական տեսանյութերի պատրաստման հետ: Նա հավանաբար ընդգրկված է այս հանձնաժողովում որպես կեղծ տեղեկություններ «թխելու» ավագ մասնագետ: Դե Սիփան Փաշինյանը ներկայացնում է թագավորական ընտանիքը և հավանաբար իրականացնում է ընդհանուր վերահսկողություն, որպեսզի իրենց բռնած գործը հանկարծ արդարացի լուծում չունենա, այլ ամեն ինչ ընթանա արքունիքի քիմքին հաճելի հունով: Հիմա անդրադառնանք հանձնաժողովի միակ իգական սեռի ներկայացուցչին՝ Պողոսյան Քրիստինե կոչվածին: Սա առհասարակ զավեշտ է: Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետը, բայց ըստ ԱԺ կայքում զետեղված տեղեկատվության, երբևիցե մասնագիտությամբ չի աշխատել: Աշխատել է զանազան ընկերությունների կադրերի բաժիններում, ինչը, բոլորս գիտենք, թե ինչ է նշանակում, և հետո կարիերայի թռիչք է ունեցել՝ դառնալով ինչ-որ արծաթյա զարդերի խանութի հիմնադիր տնօրեն, այնուհետև, ուշադրություն՝ 2018թ. մայիս-2019թ. հունվար՝ ՀՀ առաջին փոխվարչապետի օգնական և ապա՝ (այստեղ հնչում են ֆանֆարներ) ԱԺ պատգամավոր: Այսինքն, այս աղջիկը ընդգրկվել է հանձնաժողով միայն սեռերի համաչափ ներկայացված լինելու քվոտայի շրջանակներում, չունի ոչ փորձ, որ էլ մասնագիտական գիտելիք ռազմական լրջագույն օպերացիայի մանրամասները ընկալելու, էլ ուր մնաց՝ քննադատելու, համար: Չեմ ուզում, որ տպավորություն ստեղծվի, թե ես թիրախավորում եմ հանձնաժողովում ընդգրկված միակ կնոջը: Եթե իր տեղը լիներ մի զինվորական կին, կամ փորձագետ կին, ձայն չէի հանի, ավելին՝ միանշանակ կողմ կլիներ այդպիսի մասնագետի մասնակցությանը: Բայց այս աղջիկը, որին ԱԺ-ում հայտնվելուց առաջ ոչ ոք չէր ճանաչում, և ով այսօր ամենաբարձրն է բղավում ապրիլյան քառօրյաի հանգամանքները պարզելու համար Սերժ Սարգսյանին ինչ-որ հարցեր ունենալու մասին, ուղղակի նողկալի է:

Ակնհայտ է, որ այս հանձնաժողովի ստեղծումն ու մինջ օրս գործելու պատճառներն ունեն միայն քաղաքական բնույթ: Սա օրվա իշխանության հիվանդ երևակայության խորքերում ծնված ևս մեկ քմահաճույք է, որը հանձնաժողովի անդամները ամեն գնով ջանում են իրականացնել, Նիկոլ Փաշինյանին իրենց լոյալությունը ապացուցելու համար և միաժամանակ հպարտ քաղաքացիների ուղեղներում հերոսների կերպարները ոչնչացնելու համար: Իսկ թե ինչի՞ համար է օրվա իշխանությունը: ամեն գնով ուզում ոչնչացնել հայոց հաղթանակած հերոսների կերպարները հանրության գիտակցության մեջ, դա, ինչպես որ կարսեր դասականը՝ вопрос на миллион долларов:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ  Նատալյա Սաղիյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով