Համավարակն ազգային անվտանգության խնդիրներ է առաջադրում.«Հայաստանի Հանրապետություն»

«Այսօր Հայաստանը չունի այնպիսի ռեսուրսներ, որ կարողանա տոտալ վերահսկողություն սահմանել վարակակիրների հետ պոտենցիալ շփում ունեցածների կամ նրանց հետ նույն վայրերում եղած բոլոր քաղաքացիների նկատմամբ: Այդ ռեսուրսները չկան նաեւ զարգացած երկրներում: Նման հնարավորություն ունենալու դեպքում էլ արդյունքները հեռու կլինեին բավարար լինելուց, եթե հասարակությունը համարժեք չարձագանքի անվտանգության միջոցառումներին:

Մենք պետք է հասկանանք, որ եթե չդրսեւորենք կարգապահություն  եւ չհետեւենք պարետատան հրահանգներին, ապա համավարակի հետեւանքներն ավելի ծանր ու երկարաժամկետ կլինեն: Այն կուղեկցվի եւ՛ մարդկային կորուստներով,  եւ՛  տնտեսության տեւական  ճգնաժամային վիճակով: Մեր հասարակությունը պետք է գիտակցի խնդրի լջությունը եւ տարածութան մեջ գործի համախմբված: Չպետք է մոռանալ, որ չավարտված պատերազմի պայմաններում դեմ առ դեմ կանգնած ենք նաեւ բանակը վարակից զերծ պահելու ազգային անվտանգության խնդրի առաջ: Առավել եւս, երբ այս ընթացքում Ադրբեջանն արդեն սահմանին դիվերսիայի փորձ է արել՝ անտեսելով համավարակի պայմաններում միջազգային կառույցների խաղաղության կոչերը»,-գրում է թերթը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով