Համաճարակի, արտակարգ դրության ժամանակ քաղաքապետը գնացել է «զիբիլի գարաժն» է ցույց տալիս. Ռուսլան Բաղդասարյան

Դավթաշենի նախկին թաղապետ  Ռուսլան Բաղդասարյան ը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրապարակած տեսանյութին, որում ցույց էր տալիս աղբահանության և սանմաքրման հիմնարկի նոր վայրը։

«Նայեցի քաղաքապետի եթերը` մի «մունաթ»,մի «զունաթ»: Հլը մեկը լինի հարցնող՝ ո՞ւմ վրա ես հոխորտում, ո՞ւմ ես քո կարճ խելքով սովորեցնում, թե ինչ անեն` քեզ քննադատելու փոխարեն: Դու ի՞նչ գիտես, քո որ քննադատը ոնց է օգնում իր հարևանին ու բարեկամին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

էս համաճարակի, արտակարգ դրության ժամանակ գնացել է «զիբիլի գարաժն» է ցույց տալիս: Այսօր պոլիկլինիկաներից դուրս չպիտի գար քաղաքապետը: Պոլիկլինիկաներն այսօր շատ կարիքներ կունենան, որոնք պիտի այս համաճարակի պայմաններում արագ լուծում ստանային: Բժիշկներին շնորհակալություն է հայտնում. քանի՞ բժշկի է հանդիպել այս օրերին, որոնք հենց իր ենթակայությամբ են աշխատում: Շտապօգնության ծառայություն այցելե՞լ է, որպեսզի բժիշկների առօրյային անձամբ ծանոթանա:

Կարևորը գնաց ավտոպարկ, որտեղ ոչ մի մարդ չկա ( հանկարծ ինքը չվարակվի): Բա որ` աստված մի արասցե, պատերազմ սկսի մեր երկրում, այդժամ ինչպե՞ս է թաքնվելու: Հիմա էլ ապրիլյան պատերազմի օրերն են` այնքան տկարամիտ է ու չի պատկերացնում իր պարտականությունները, որ մի սփոփիչ խոսք նույնիսկ չասեց երևանցի մեր զոհված տղերքի մասին: Թե՞ այդ օրերին Չեխիայում է եղել ու տեղյակ չի, որ պատերազմ ենք անցել:

Ոչ մեկ չի պահանջում, որ քաղաքապետն ուղիղ եթեր մտնի: Մարդիկ ուղղակի ուզում են, որ նա աշխատի ու կատարի իր սուրբ պարտականությունները, ոչ թե թաքնվի ավագանիների հեգնական գրառումների հետևում: Թբիլիսին և շատ այլ քաղաքներ են օրինակ բերում, որ գոնե էդպես հասկանա իր անելիքները, իսկ նա մարդկանց վրա է հոխորտում: Իրեն մի բան կասեմ` թող նայի Մոսկվայի քաղաքապետի գործունեությունն այս օրերին: Մայրաքաղաքի քաղաքապետը նա է, մերը` քաղաքապետի տնազ է»,- գրել է նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով