«Գնացեք մոմ վառեք և աղոթեք ձեր կեղտոտ հոգիների համար,քանի որ դուք ցանկացել եք խլել մեր ժողովրդի իրական հաղթանակը և այն ներկայացնել որպես պարտություն».Վահան Բաբայան

Ճշմարտությունը չի հաջողվի խլել

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՊՐԻԼ. Փաստավավերագրական ֆիլմը բացում է այն մարդկանց աչքերը,որոնք տարիներ շարունակ լսել են սուտ և կեղծ պատմություններ ապրիլյան պատերազմի մասին:
Որոշ մարդկանց անբարոյականությունը այնքան մեծ է,որ նրանք սկսեցին շահարկել զոհերի և կորուստների գործոնը իրենց նեղ քաղաքական դիվիդենտների համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս ֆիլմում խոսում են բոլորը,զինվորը,սպան,հրամանատարը, քաղաքացին:Առաջին անգամ ՀՀ երրորդ նախագահը բացում է այն փակագծերը,որը բոլորս սպասում էինք:
Նրանք պատմում են իրողությունը,որը ձևախեղված հրամցվում էր ձեզ քաջ հայտնի պոպուլիստների կողմից:Դիտեք,մտածեք,վերլուծեք և հասկացեք,որ մենք հաղթել ենք իսկ շառլատանները մոլորեցնելով մարդկանց,խաղալով մեր նյարդերի նուրբ թելերի վրա ուզում էին խլել մեր ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՊՐԻԼԸ:

Տականքությունը և սրիկայությունը չունի սահման,մեր հերոսներին սևացնող անհայրենիք սուբյեկտները չկարողացան իրենց գործը անել և այս հզոր փաստերով ֆիլմը շատ ցավոտ ապտակ է այն մարդկանց համար,ովքեր համարում էին,որ ապրիլյանում մենք պարտվել ենք և մինչ օրս էլ դեռ փորփրում են իբր փաստեր են ման գալիս:Թե բա պատրոն ու ուտելիք չկար,ամոթ,հազար ամոթ նման սուտ տարածողներին,նրանք աններելի վատ բան են արել,նրանք փորձել են քայքայել մեր արժեքները ու իրական պատմությունը:

Գնացեք մոմ վառեք և աղոթեք ձեր կեղտոտ հոգիների համար,քանի որ դուք ցանկացել եք խլել մեր ժողովրդի իրական հաղթանակը և այն ներկայացնել որպես պարտություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փառք մեր անմահ հերոսներին

Վահան Բաբայանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով