Ընթերցելով այսօրվա հաղորդագրությունը՝ հույս ունեի, որ թեկուզ դիվանագիտական լեզվով մեր նախարարը կանդրադառնար իր գործընկերոջ գերատեսչության անթույլատրելի պահվածքին

Ըստ ԱԳՆ պաշտոնական կայքի, այսօր տեղի ունեցավ Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Դմիտրո Կուլեբայի հեռախոսազրույցը:

Ինչ խոսք, նորմալ է եւ ճիշտ, որ մեր ԱԳ նախարարը պարբերաբար շփումներ է ունենում այլ երկրների իր գործընկերների հետ։

Հատկապես, որ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի օրը հայ հասարակությունը ցնցվեց ուկրաինական ԱԳՆ-ի կողմից տարածած շրջաբերականից, ըստ որի, նրանք հորդորում էին իրենց պաշտոնյաներին չօգտագործել Հայոց ցեղասպանություն եզրույթը եւ չմասնակցել հիշատակի միջոցառումներին։

Իրավիճակը փրկեց Ուկրաինայի ՆԳ նախարար Ավակովը, սակայն ուկրաինական արտաքին գերատեսչության տհաճ պաշտոնական դիրքորոշման նստվածքը մնաց։

Ընթերցելով այսօրվա հաղորդագրությունը՝ հույս ունեի, որ թեկուզ դիվանագիտական լեզվով մեր նախարարը կանդրադառնար իր գործընկերոջ գերատեսչության անթույլատրելի պահվածքին։

Սակայն, ավաղ, գոնե պաշտոնական հաղորդագրության մակարդակով այս խնդրի արծարծում չկար եւ տպավորություն ստացա, որ խոսքը գնացել է, պատկերավոր ասած, սալա-կոնյակային կենացների մասին։

Հ.Գ. Հիշեցի, որ անցյալ տարի նույն օրը, Նիկոլ Փաշինյանը ռուսական ալիքներից մեկով, թողնելով մի կողմ օրվա ծանր խորհուրդը, ժիր եւ ժպտերես կերպով Զելենսկիին խորհուրդներ էր տալիս, թե ինչպես պետք է շփվել Պուտինի հետ…

Արմեն   Աշոտյանի  ֆեյսբուքյան  էջից

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով