Ձեզ չի հաջողվի մեր ուշադրությունը շեղել Արցախի շուրջ ձեր կողմից արդեն մեկ տարի իրականացվող և համառորեն ձեր կողմից հերքվող բանակցություններից

Ապրիլի 24-ն ես ոչ մի գրառում չեմ արել, քանի որ իմ պատկերացմամբ անմեղ նահատակների հիշատակը պետք է հարգել լռությամբ:
Այսօր ուզում եմ անդրադառնալ մի քանի բաների՝
1) Ամոթ օրվա իշխանությանը, որ հերթական անգամ պապիկ-տատիկի կերպարը շահարկեցին և օգտագործեցին իրենց էժանագին ինքնագովազդի համար: Նորմալ մարդը չի կարող այդպիսի երևույթներին հանգիստ վերաբերվել: Չնայած, ինչ ամոթ՝ ամոթը մարդկանց համար է, ձեր համար չէ: Դուք անբարոյականներ եք:
2) Անհարգելի օրվա իշխանություն, ձեր առաջնորդը, որը այլ պարագայում ամեն պատեհ-անպատեհ առիթով լայվ էր մտնում ու ամեն ինչի վերաբերյալ կարծիք և դիրքորոշում հայտնում, տարօրինակ կերպով լռում է Արցախի շուրջ կատարվող իրադարձությունների վերաբերյալ: Այս կարևորագույն հարցի շուրջ Փաշինյանի լռությունը ՇԱՏ լուրջ կասկածներ է առաջացնում:
3) Անհարգելի Նիկոլ Փաշինյան, եթե հաստատվեն այն լուրերը, որ դուք նպատակ ունեք ձեր արևին անաղմուկ եղանակով ազատվեք Դավիթ Տոնոյանից, ապա դուք էլ ավելի խորն եք սուզվել սեփական հայրենիքը դավաճանելու անհատակ օվկիանոսի ջրերի մեջ, քան մենք կարծում էինք: Չնայած, այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք դուք Հայաստանը ձեր հայրենիքն եք համարում:
4) Սծյոպիկ-շոուն արդեն սպառել է իրեն, թարգեք կապիկությունները:
Ամփոփելով, հստակեցնեմ

Ի գիտություն անհարգելի օրվա իշխանության Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝
Մենք այս չինական կտերը չենք ուտում: Ձեզ չի հաջողվի մեր ուշադրությունը շեղել Արցախի շուրջ ձեր կողմից արդեն մեկ տարի իրականացվող և համառորեն ձեր կողմից հերքվող բանակցություններից և խիստ մտահոգիչ մոտեցումներից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատասխան եք տալու:

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի  անդամ  Նատալյա  Սաղիյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով