Դուք բոլորդ շարքային պոպուլիստներ եք,ովքեր իրենց պաշտոնների ու լավ ապրելու համար օգտագործեցին այդ «800հզ աղքատությունը գլխում» ապրող մարդկանց.Հովհաննես Խաչատրյանը`Լ.Նազարյանին

Բաց նամակ ԱԺ փողխոսնակ Լենա  Նազարյանին.

Տիկին Լենա Նազարյան,կարդացի Ձեր գրառումը նախարարի աշխատավարձերի հետ կապված ու ցավով արձանագրում եմ,որ դուք բոլորդ դարձել եք քաղքենի հղպացածներ:Ի՞նչ է նշանակում «չարքաշ աշխատենք ու քիչ վարձատրվենք»,էդ դուք ե՞ք չարքաշ աշխատում,որ 30% աղքատություն ունեցող երկրում 1.5մլրդ դրամի պարգևավճարներ եք ստանում`հանուն ոչնչի:Շատ շուտ հղբացաք դուք բոլորդ,բա էդ հրապրակում,ինչու՞ էիք բղավում,ձեզ երկրի ծառա էիք համարում իբրև«ժողովրդի մասին էիք մտածում»սա՞ էր ձեր մտածելը,հետո խոսում եք «թալանից»,այ հենց թալանից օգտվողն էլ,թալանողն էլ դուք եք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նիկոլ Փաշինյանը իր ամբողջ օրենսդիրում անցկացրած ժամանակ,միայն ու միայն խոսում էր աշխատավարձերից,
պադավատներից,թանկացումներից,
բա էդ մարդկանց դուք հենց դրա համար չէի՞ք փողոց հանել,բա դուք էդ մարդկանց լավ ապրելու համար չէի՞ք անհնազանդություններ կազմակերպում:Դե եթե այդքան անկեղծ էիք,այդքան մտահոգ էիք,ապա հրապարակում հենց բարձրացնեիք այս հարցերը,որ չարքաշ աշխատող նախարարը պետք է ստանա 1մլն դրամ-ից բարձր աշխատավարձ,բա էդ ժամանակ ասեիք,որ հանուն ոչինչ չանելու համար պարգևատրվելու ենք,այդ ժամ ձեր կողքը անգամ մեկ մարդ կանգնած չէր լինի:

Դուք խաղացիք մարդկանց զգացմունքների և հույզերի հետ,դուք խաբեցիք ձեր «հպարտ» քաղաքացուն,դուք կոտրեցիք մարդկանց մեջ այն հույսը`իբրև«լավ ապրելու»դուք բոլորդ շարքային պոպուլիստներ եք,ովքեր իրենց պաշտոնների ու լավ ապրելու համար օգտագործեցին այդ «800հզ աղքատությունը գլխում»ապրող մարդկանց:

Հովհաննես Խաչատրյանի  ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով