Դե, լսեք ինչ եմ ասում, հանգիստ նստեք տեղներդ, եթե անգամ ինչ-որ մեկին ծաղրում են, ուրեմն, նստեք ու մտածեք, թե՝ ինչո՞ւ

Բարոյականության եւ անբարոյականություն սահմանը

Տղաներ, ՄԻՊ, ՄՀ նախագահ, որոշ լրագրողներ, ինչ-որ չինովնիկներ եւ էլի մի քանիսդ, էդ ո՞նց որոշեցիք, թե հենց դուք եք այն դատավորները, որ պիտի հասարակության այս կամ այն պահվածքին, հասարական-քաղաքական գործիչների կամ՝ պարզ քաղաքացիների այս կամ այն քայլին որակումներ տաք, մարդկանց կարծիք արտահայտելը համարեք անբարոյականություն։

Ի՞նչ չափով չափեցիք եւ որոշեցիք, որ հենց դուք եք դատավորները․․Ասում եք անբարոյականություն է հա՞ երկրի ղեկավարին ծաղրելը, ա՞յս պահին ղեկավարին, իսկ երկու, տասը այլ տարիների ղեկավարների՞ն, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՞ն, իսկ «վնգստացող>»որակված դատավորների՞ն, իսկ ՍԴ անդամների՞ն եւ նրանց ընտանիքների՞ն, իսկ այն կանանց ու տղամարդկանց, որ ինչ-որ պահի պատիվ ու պատասխանատվություն են ունեցել այս կամ այն պաշտոնը կամ մանդատը ունենա՞լ․․․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միշտ էլ գտնվում են մարդիկ, պաշտոնյաներ, հարմարվողներ, կարիերիստներ, որ բոլոր իշխանությունների ժամանակ իրենց իրավունք են վերապահում խրատներ տալ, գնահատականներ տալ, որակումներ անել՝ օսլայած օձիքներով եւ սպիտակ ձեռնոցներով  ներկայանալ։․․

Եվ իրավիճակի փոփոխությունից հետո, սահուն կանգնել օրվա իշխանության կողքին։

Դե, լսեք ինչ եմ ասում, հանգիստ նստեք տեղներդ, եթե անգամ ինչ-որ մեկին ծաղրում են, ուրեմն, նստեք ու մտածեք, թե՝ ինչո՞ւ, մտածեք եւ փորձեք անկողմնակալ լինել, երկակի ստանդարտները միշտ եղել են ձերպեսների փրկօղակը եւ ոնց էլ ձեզ նետել են, կատվի պես մնացել եք ոտքի վրա․․․Իսկ որակումներ տալ, խրատ տալ, պուպուշ երեւալ , այլեւս չի ստացվելու, էդ տեսակը մինչեւ ինչ-որ պահ է տանելի, բայց հիմա բոլորիդ մասին ամեն ինչ գիտենք, պանդորայի արկղը վաղուց բաց է։

Վերջում, բարեկամակաբար ասեմ․․ երբ կգա ժամանակը եւ ինչ-որ մեկը կհանձնարարի ձեր տների առաջ դագաղներ դնել, ձեր երեխաներին վարկաբեկել, ձեր տների դիմաց սւ ժապավեններ կապել, եւ եթե այդ ժամանակ չգտնվի թեկուզ մեկը, որ ձեզ կպաշտպանի, սատար կկանգնի/ինչպես երկու տարի առաջ մեր կողքին չկանգնեցին,չսատարեցին, եւ չասացին թե այդպես վարվելն անբարո է/, կարող եք վստահ լինել, եթե չգտնվի գեթ մեկը, որ ձեզ կպաշտպանի, ես կլինեմ այդ ՄԵԿԸ , որ կկանգնի ձեր կողքին եւ կպաշտպանի եւ կասի, որ այդպես հարցերը չեն լուծվում, որ դա բարոյական չէ, ես կփրկեմ ու կպաշտպանեմ ձեզ՝ բոլորիդ եւ յուրաքանչյուրիդ, թեպետ ժամանակին բոլորդ լռեցիք սերմացու գողացող մկան պես․․ ․․․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ․Գ․ ․․Եւս մեկ բան՝ Հ1-ի սիրահարը երբեք չեմ եղել, բայց ակնհայտ է, որ Հ1-ը էս աղմուկի մեջ մեղք չունի, թող իրենք իրենց մեջ փնտրեն «նվիրյալներին»։

Մարգարիտ Եսայանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով