Դատավոր Ալեքսանդր Ազարյանի ներկայացուցիչը կլինի Տիգրան Աթանեսյանը

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։

«Պատիվ ունեմ տեղեկացնելու, որ կարգապահական վարույթի շրջանակներում հանդիսանալու եմ պարոն Ազարյանի ներկայացուցիչը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելի մանրամասն գործի վերաբերյալ տեղեկատվությունը, հաշվի առնելով առկա սահմանափակումները, հանրությանը կներկայացնեմ հաջորդ շաբաթ»,- գրել է նա։

News.am-ը այս առնչությամբ գրում է․ «Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցելը քաղաքական հետապնդում է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ալեքսանդր Ազարյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Ազարյանը մեր այն դատավորներից է, որը մեր սիրելի վարչապեին ասել է՝ չի անելու իր ասածները, որն էլ հիմք է ախոյան դառնալու համար»,- ասաց փաստաբանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լրագրողի դիտարկմանը՝ արդյոք որեւէ կապ կա՞ վարույթ հարուցել նրա համար, որ Ազարյանը կալանքից ազատել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, «5-րդ ալիք» Հ/Ը-ի սեփականատեր Արմեն Թավադյանին, Աթանեսյանն ասաց․ «Դա պարզապես դատավորի նկատմամբ քաղաքական հետապնդում է»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով