Չլիցենզավորված տաքսիներին կտեղափոխեն լիզենզավորման դաշտ. Կա քաղաքական որոշում

Այս  մասին այսօր Ազգային ժողովում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Այսօր Հայաստանում իրականացվում են ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ, որոնք մեծ վնաս են հասցնում կանոնավոր ուղևորափոխադրումներին, և արդեն կա քաղաքական որոշում՝ բոլորին տեղափոխել իրավական դաշտ, և սա հնարավորություն կտա կանոնավոր ուղևորափոխադրողներին ավելի կայուն լինել և իրենց միայնակ չզգալ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այն իրավիճակը, որը մենք ժառանգել ենք, շարունակում է մեզ համար մեծ խնդիր մնալ: Մենք ունենք երկու փաթեթ, որը լրամշակվում է: Դրանցից մեկը վերաբերում է մարզերն առանձին լոտերով ուղևորափոխադրող ընկերություններին տրամադրելու հարցին: Մյուսը վերաբերում է գոյություն ունեցող տաքսի ծառայություններին, որոնք լիցենզավորված չեն, լիցենզավորման դաշտ տեղափոխելուն»,- ասաց նախարարը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով