Բնակիչը մոտ 5 օր չի արձագանքել դռան թակոցներին. փրկարարները հայտնաբերել են տղամարդու դին

Ապրիլի 4-ին, ժամը 13:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սևանի փողոցի թիվ 4/3 շենքի բնակարաններից մեկի բնակիչը մոտ 5 օր է չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել Մանվել Կ.ի (ծնված 1958 թ.) դին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով