Այո տնտեսական ճգնաժամը անխուսափելի է և դուք չունեք դրա հաղթահարման ոչ մեխանիզմը,ոչ էլ այն թիմը,որը կարող է դա անել

Նախ Միլանի ռեյսը ,այո՜ ուշացրել եք փակել պարոն Փաշինյան և դրա պատասխանատուն դուք եք:Ժամանակին պետք է լսեիք մարդկանց,միտինգներ չկազմակերպեիք ձեր անիմաստ քարոզարշավի համար:
ԵԱՏՄ գործընկերների հետ չգիտեմ ինչ եք պայմանավորվել,բայց ձեր նշած բոլոր ապրանքները անկախ ձեր պայմանավորվածությունից մաքսատուրք չունեն և պետք չի չեղած բանը ներկայացնել,որպես ձեռքբերում ու ստեր փչել:Գները բարձրանում են և դուք դա լավ գիտեք:Թռիչքաձև աճի փոխարեն դուք նույնիսկ չկարողացաք պահել մեր երկրի ստաբիլ կյանքը:

Այո տնտեսական ճգնաժամը անխուսափելի է և դուք չունեք դրա հաղթահարման ոչ մեխանիզմը,ոչ էլ այն թիմը,որը կարող է դա անել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երկրի յուրաքանչյուր խնդրի համար թիվ մեկ պատախանատուն միայն դուք եք:
Ֆեյքերով,անեծքներով,հայհոյանքներով երկար չի լինի կառավարել:
Մեր ավիաընկերությունները ձեր օրոք են զրկվել դեպի Եվրոպա թռնելուց ,այո լավա այսօր ասեցիք:Դեռ շատ բաներ են փակվելու և զրկվելու իրավունքից կրկին ձեր օրոք:
Սոցիալական խնդիրները չոքել են ձեր դուռը և դուք քաջ գիտակցում եք,որ անկարող եք լուծել դրանք,քանի որ ստի միջոցով անհնար է մարդկանց այլևս կերակրել:

Արտակարգ իրավիճակը իրականում ձեր կառավարության մոտ է ,եթե երեք ժամ ազատ ժամանակ ունեք ոչ լայվ մտեք,ոչ էլ բանաստեղծություն գրեք ,մտածեք հրաժարականի դիմում գրելու մասին ,դա ավելի ակտուալ  է:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանի  ֆեյսբուքյան էջից

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով