«Ավաղ, տիկին խոսափող, մանր եք, մա-նըր և չափազանց կանխատեսելի».Ռոբերտ Հայրապետյանը`Մանե Գևորգյանին

Ավաղ, տիկին խոսափող, մանր եք, մա-նըր և չափազանց կանխատեսելի: Ձեր տեսակը, գարշահոտ է, ոգին, որ դրդում է Ձեզ գրել, դժոխածին, բառապաշարը, որ կիրառում եք Ձեր պատասխաններում, ծիծաղելի կերպով սերտած, արհեստականորեն պատվաստած Ձեր տկար մտքին:

Եթե Ձեր ղեկավարի թերթը դարձրել եք Ձեր էժանագին ենթադրությունների ու անձնական շահերի արտահայտման միջոց, եթե հասարակության կարծիքն ու հանրային շահը Ձեզ չեն հետաքրքրում, էլ ինչո՞ւ եք սեր և հանդուրժողականություն մուրում:
Որպես մեղքի մեջ թաթախված, օրենքի հետ առաջին իսկ օրվանից խնդիրներ ունեցող Ձեր հովանավորյալների էգ, զբաղվեք նրանով, ինչը Ձեր խելքի բանն է, և ոտ մեկնեք էն անձանց հետ, ովքեր հավասար են ձեզ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԵՎ առհասարակ բարոյապես իրավունք չունեք շոշափել մարդկանց անուններ, որոնց շնորհիվ այսօր պետական պաշտոնյայի աթոռ եք ծանրաբեռնում:

Զբաղվեք ձեր ղեկավարի դատարկաբանությունները տարածելով և սվաղելով:
Դուք հո սիրում եք ամպագոռգոռ ստեր:

Իրավաբան  Ռոբերտ  Հայրապետյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով