Աշխարհը չի տեսել այսիպիսի քաղաքապետ, որը նման աղետի և արտակարգ դրության օրով «ծակից» դուրս չգա

Ողջ աշխարհում կա մի հասկացողություն` «գեներալ-գուբերնատոր»: Նրանք այն բարձրաստիճան զինվորական սպաներն էին, որոնք ինչ-որ պետության, շրջանի կամ գաղութի զորամիավորման հրամանատարներ էին, որի հետ միաժամանակ զբաղվում էին տվյալ տարածաշրջանի վարչատարածքային կառավարմամբ, այսինքն համատեղության կարգով զբաղեցնում էին նաև քաղաքագլխի  կամ մարզպետի պաշտոն:

Մի շարք պետություններում էլ դարեր շարունակ քաղաքագլխի պաշտոնները տրամադրվել են պաշտոնաթող գնդապետների և գեներալների, քանի որ թե՛  հասարակ մարդիկ, թե՛ պետության ղեկավարները հասկանում էին, որ հարյուրավոր շարքային զինվորներ, տասնյակ սպաներ վերահսկած և բազում տարիների զինծառայության փորձ ունեցող անձինք լավագույն կերպով են համապատասխանում քաղաքապետի պաշտոնին, կարող են խելքի բերել կոմունալ ծառայությունները, վերահսկել պարենի պաշարները, ենթակաների աշխատանքը, հրամանների կատարումը և հարկ եղած դեպքում անգամ կարող են պաշտպանել քաղաքը հակառակորդի հանկարծակի հարձակումներից, ճիշտ վայրերում կառուցել տալով խրամուղիներ, վարչական շրջանների ղեկավարությունները վերածել տարբեր ջոկատների, վերահսկել և իրականացնել քաղպաշտպանությունը հրդեհների, հեղեղների և այլ բնական ու տեխնոգեն աղետների ժամանակ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մի շարք այլ քաղաքներում էլ քաղաքապետ են ընտրում այն անձին, որը տարիներով զբաղեցրել է հենց նույն քաղաքի վարչական շրջաններից մեկի   ղեկավարի պաշտոնը և դա իրականացրել է լավագույն կերպով: Օրինակ, կարելի է ասել, որ այդպիսով է Երևանում կայացել նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ընտրությունը, որը նախկինում Երևանի Ավանի ղեկավարն էր և որի պաշտոնավարման տարիներին Ավան համայնքը 2 տարի անընդմեջ ճանաչվել էր ՀՀ լավագույն թաղային համայնք:

Մի շարք առաջատար երկրներ, ինչպիսիք ԱՄՆ-ն է, Ռուսաստանը, Չինաստանը, ունեն նաև հատուկ հակահամաճարակային կազմակերպություններ ու աշխատանքային խմբեր և այսօր արդեն այդքան կարևոր չէ, որպեսզի նրանք ունենան գեներալ-գուբերնատորներ, կամ ծառայողական աստիճանով երկար տարիների ընթացքում վեր բարձրացած քաղաքապետեր, սակայն նույնիսկ այսօր մենք տեսնում ենք, որ քաղաքապետերը ևս իրենց ողջ թիմով հանդերձ մասնակցում են կորոնավիրուսի համաճարակի դեմ տարվող հսկայածավալ միջոցառումներին, և իսկապես որ միջոցառումներն այնքան արտակարգ և կարևոր են, որ «գլուխ պահելն» ամոթ է:

Այս օրերին աշխարհը չի տեսել նման քաղաքագլուխ, որը նման աղետի և արտակարգ դրության օրով «ծակից» դուրս չգա, ինչպես որ դա  անում  է Երևանի ներկայից քաղաքապետ ՔՊ-ական Հայկ Մարությանը և սա այն դեպքում երբ նրան ընտրել է քաղաքացիների 80%ը: Մյուս կողմից էլ սակայն զարմանալի չէ,և զարմանալի չէ, որ պատահականորեն նման բարձր պաշտոնում հայտնված, պոլիտեխնիկի անհայտ բաժիններից մեկը ավարտած, սակայն երբեք մասնագիտությամբ էլ չաշխատած Հայկ Մարությանը, որը ողջ կյանքում միմիայն  դերասան էր աշխատել, այսօր իրեն պահում է նման կերպով, չէ՞ որ անկախ նրանից, որ իրեն ընտրել է քաղաքի բնակչության 80 տոկոսը,  նա կա այն, ինչ որ կա և էր՝ դերասան Կարգին Հայկո:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կարելի է ափսոսանք հայտնել, որ այս վիրուսը հայտնվեց,  թե չէ այժմ նա կկատարեր իր նախընտրական խոստումները, կտնկեր միլիոնավոր ծառեր, կկառուցեր մետրոյի  նորանոր կայարաններ: Սակայն կրկին հիշելով նրա քաղաքապետ ընտրվելու հանգամանքները և աշխատանքային գործունեությունը՝ կարելի է ասել, որ այդ ամենի առումով ևս նրա վրա հույս դնել պետք չէ:

Հայկ  Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով