Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի` Հայաստան ներթափանցելու և այսպիսի արագ տեմպերով տարածվելու հիմնական պատասխանատուներից է. Նարեկ Սամսոնյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱՆ Արսեն Թորոսյանի ստացած պարգևավճարներին։ Նա մասնավորապես նշել է, որ Թորոսյանն անցած տարվա ընթացքում պետական բյուջեից ստացել է 15.000.000 դրամ (շուրջ 30.000$) պարգևավճար:
«Իր կողմից կատարվող թալանը հիմնավորելու և մյուս աշխատակիցների ձայները կտրելու համար էլ Թորոսյանը 65.000.000 դրամ (շուրջ 130.000$) է հատկացրել նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներին: Սա այն դեպքում, երբ Հայաստանում աղքատությունը բնակչության գրեթե կեսի դռներին չոքած է, այն դեպքում, երբ բազմաթիվ ընտանիքներ այս օրերին սկսում են տարրական պարենային խնդիրների առաջ կանգնել»,- գրել է Սամսոնյանը:

Ըստ նրա՝ Արսեն Թորոսյանը նաև կորոնավիրուսի համավարակի` Հայաստան ներթափանցելու և այսպիսի արագ տեմպերով տարածվելու հիմնական պատասխանատուներից է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով