Արցախում նախագահական ընտրություններում առաջատարն Արայիկ Հարությունյանն է՝ 56.3%, նրան հաջորդում է Մասիս Մայիլյանը՝ 27.8%, ապա Վիտալի Բալասանյանը՝ 14.9%

09:29

Մշակված քվեաթերթիկների թիվը 60,061 է: Առաջատար երեք թեկնածուներից Արայիկ Հարությունյանն ստացել է ձայների 56.3%-ը, Մասիս Մայիլյանը՝ 27.8%-ը, իսկ Վիտալի Բալասանյանը՝ 14.9%-ը:

Հիշեցնենք, որ Արցախի Ընտրական օրենսգրքի համաձայն՝ նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ է քվեարկել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին: Եթե թեկնածուներից ոչ մեկ չի ստանում այդքան ձայն, ապա նշանակվում է ընտրությունների երկրորդ փուլ, որի ժամանակ հաղթում է այն թեկնածուն, որին կողմ են քվեարկում առավել թվով ընտրողներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

01:37

Այս պահի դրությամբ Արցախում մշակած քվեաթերթիկների արդյունքներով Արայիկ Հարությունյանն առաջատարն, նա ստացել է  33 000  ձայն:

«60 հազարից ավելի քվեաթերթիկ մշակվել է, դրանցից  33 000 ձայն ստացել է  Արայիկ Հարությունյանը: Դեռ 15 000 քվեաթերթիկ պետք է մշակվի, որպեսի ընտրություններն առաջին փուլով ավարտվեն: Այս 15 000 մեզ 5 000 ձայն է պետք»,- նշեց «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ ներկայացնելով Արցախի նախագահի ընտրության նախնական ցուցանիշները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրա խոսքով՝ երկրորդ տեղում Մասիս Մայիլյանն է, նա ստացել է  16 300 ձայն, երրորդ տեղում  Վիտալի Բալասանյանն է, նա ստացել է 8 600 ձայն:


00:34

Այս պահի դրությամբ՝ Արայիկ Հարությունյանն առաջատար է մոտ 56 տոկոսով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ ներկայացնելով Արցախի նախագահի ընտրության նախնական ցուցանիշները:

«Մրցակիցների մասով, ըստ մեր տվյալների՝ մշակվել է ձայների մոտ 60 տոկոսը, որում ձայների քանակով պարոն Հարությունյանն առաջատար է: Երկրորդ տեղում Մասիս Մայիլյանն է, եթե չեմ սխալվում՝ մոտ 28 տոկոսով, իսկ շատ ավելի ցածր տվյալներով՝ մոտ 12 տոկոսի սահմաններում, Վիտալի Բալասանյանն է»,- ասաց նա և հավելեց, որ վերջնական արդյունքները երկու ժամից կունենան:

Նշենք, որ ըստ տոկոսների ստացվում է, որ Արայիկ Հարությունյանն ունի 22 000-ից ավել ձայն, Մասիս Մայիլյանը՝ 11 000-ից ավել ձայն, իսկ Վիտալի Բալասանյանը՝ մոտ 5000 ձայն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով