Արցախում կորոնավիրուսով վարակված քաղաքացու վիճակը կայուն է, ներկա պահին անհանգստացնող հանգամանք չկա

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ կորոնավիրուսով վարակված քաղաքացու առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ կայուն է, ներկա պահին անհանգստացնող հանգամանք չկա:

↔️ Միրիկ և մերձակա համայնքներից ջերմություն կամ վարակին բնորոշ ախտանիշներ ունեցող քաղաքացիներ չկան. տեղում շուրջօրյա հերթապահություն իրականացնող բուժանձնակազմը որևէ բողոք չի ստացել, իսկ տեղում իրականացված մշտադիտարկումներն որևէ խնդիր չեն արձանագրել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

▶️ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ, այս պահի դրությամբ, երեք քաղաքացուց վերցվել է փորձանմուշ և ուղարկվել թեստավորման: Նրանցից մեկը կորոնավիրուսով վարակված հիվանդի ընտանիքի անդամ է, իսկ երկուսը առողջապահական բուժհաստատություններ դիմած քաղաքացիներ են (փոխկապակցված չեն Միրիկ համայնքի հաստատված դեպքի հետ):
Թեստավորման արդյունքների մասին կտեղեկացնենք ավելի ուշ՝ հետազոտության արդյունքները ստանալուց հետո:

? Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով