Արարատի մարզում հրազենային վնասվածք ստացած 43-ամյա տղամարդը շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել է

Ապրիլի 12-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին Մասիսի բժշկական կետրոնից ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի վերին 3-րդի, ձախ սրունքի վերին 3-րդի թափածակած վերք» ախտորոշմամբ Արտաշատի բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը Արտաշատ քաղաքից Մասիսի բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու, ով շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արցախի Հանրապետության բնակիչ, 43-ամյա Արման Ք-ն է, ով անհայտ հանգամանքներում ստացել է հրազենային վնասվածք։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Արարատի մարզի ոստկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

Կայքի  տեղեկություններով՝ Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ որտեղ է տեղի ունեցել կրակոցը, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին մանրամասներ չեն հրապարակվում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով