Առաջիկայում կձևավորվի մի հանձնախումբ, որը հստակ գնահատականներ կտա տնտեսությանը հասցված վնասների վերաբերյալ.«Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանություններն առաջիկայում պատրաստվում են ձևավորել տնտեսագետներից ու սոցիոլոգներից կազմված մի հանձնախումբ, որը կուսումնասիրի, կհաշվարկի ու հստակ գնահատականներ կներկայացնի, թե ինչ վնասներ է հասցրել ստեղծված իրավիճակը ՀՀ տնտեսությանը։

Կառավարությունում օրերս տեղի ունեցած մի քննարկման ժամանակ կոնկրետ ֆիքսվել է, որ տնտեսության վերականգնման հնարավորությունները հասկանալու համար անհրաժեշտ է, որ լիարժեք գնահատվեն այն կորուստներն ու հետևանքները, որ պանդեմիան կթողնի մեր տնտեսական համակարգի, ինչպես նաև դրան առնչվող սոցիալական ոլորտի վրա։ Տնտեսագետների կարծիքով, այս իրավիճակը միանշանակ ազդում է տնտեսության վրա գրեթե բոլոր ուղղություններով և իր բացասական հետևանքներն է բերում՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին տնտեսական հարաբերությունների առումով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ էության, ՀՀ-ն ներկայումս ունի արտաքին բացասական էֆեկտներ, որոնք կապված են փաստացի այնպիսի ոլորտների հետ, որոնք ՀՀ տնտեսության ողնաշարն են. դրանցից զբոսաշրջությունը ներկայումս կաթվածահար վիճակում է, իսկ արտաքին առևտուրը, որը նույնպես շատ առանցքային է մեզ համար՝ հատկապես գյուղմթերքի արտահանման ուղղությամբ, դարձյալ գտնվում է լուրջ վտանգի առաջ:

Ի դեպ, երեկ մեզ տեղեկություններ հասան, որ այս օրերին կառավարություն են հրավիրել մի քանի ոլորտների մասնագետների, նույնիսկ նրանց, որոնք աչքի են ընկնում իշխանությունների հանդեպ սուր քննադատություններով, և որոնց կարծիքը անցած երկու տարիներին իշխանությունները հետևողականորեն շրջանցել են»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով