Ապրիլյան պատերազմից 4 տարի անց․ ինչ ունենք այսօր.«Ժողովուրդ»

«Չորս տարի է անցել 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվանից, երբ ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ: Ապրիլի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառեցին «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: Իսկ արդեն Ժամը 12:00-ի դրությամբ հաստատվեց հրադադար, դադարեցվեցին ռազմական գործողությունները: Այդ գործողությունների հետևանքով մենք` հայկական կողմը, կորցրեց 800 հա հողատարածք, որը վերադարձնելու համար անգամ փորձ չարվեց 4 տարի առաջ և հետո:

Բայց միայն դա չէր ապրիլյան օրերի ցավալի լուրը. Հիշո՞ւմ եք Ապրիլյան քառօրյա պատերազմից 3 տարի անց՝ 2019-ի ապրիլի 2-ին` քառօրյա պատերազմի տարելիցի օրը, Եռաբլուր զինվորական պանթեոնում մեքենաներ էին թալանվել, այդ թվում՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Արմենակ Ուրֆանյանի մորաքրոջ տղայի մեքենան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իհարկե, նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտնել էր, թե ավտոմեքենաներից գողություն կատարելու մեղադրանքով կան կասկածյալներ, սակայն մինչ օրս այդ գործը չի բացահայտվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս քրգործը կասեցվել է, քանի որ իրավապահները չեն կարողանում բացահայտել գողության հեղինակներին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով